Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հունիսի 2023 թվականի N 56-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Սովորողի ընդգրկումը պետական ուսումնական հաստատության առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի (այսուհետ` համակարգ) միջոցով, հետևյալ հղումով` hayt.emis.am:»:

i

2) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին ենթակետով.

«11.1 Մինչև հայտագրումը երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը իրականացնում է տվյալների համապատասխանության ստուգում stugum.emis.am կայքի միջոցով` հայտագրման ժամանակ անհարկի խոչընդոտներից խուսափելու նպատակով:»:

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Սույն կարգի 12-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրվանից սկսած` 14 օրվա ընթացքում:»:

i

4) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին ենթակետով`.

«13.1 Սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված առաջնահերթություն ունեցող սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը), անկախ հայտագրման համար սահմանված ժամկետից, արտոնությունից օգտվելու նպատակով Նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկում է դիմում և Միասնական սոցիալական ծառայություն տրամադրող կենտրոնի կողմից տրամադրված` արտոնությունը հավաստող համապատասխան տեղեկանք:

i

5) 17-րդ կետում «12-րդ կետում» բառերը փոխարինել «12-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով:

i

6) 25-րդ կետի 2-րդ ենթակետում «պատճենը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետական հաստատության 1-ին դասարան ընդունվելու դեպքի» բառերը:

7) 25-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տեղեկանք` տրված Միասնական սոցիալական ծառայություն տրամադրող կենտրոնի կողմից` կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների վերաբերյալ` հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության), եթե տեղեկատվական համակարգերի միջոցով հնարավոր չէ ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակում,»:

8) 25-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

i

9) 29-րդ կետի 1-ին ենթակետում «հիմունքներով,» բառից հետո լրացնել «բացառությամբ պետական հաստատության 1-ին դասարանն ավարտած դեպքի» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունիսի 2023 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
16.06.2023
N 56-Ն
Հրաման