040.1108.070802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2002 թվականի N 1108-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան հատվածի և հանրապետական նշանակության պետխճուղի-Ջերմուկ ավտոճանապարհի անցանելիությունն ապահովող աշխատանքների համար հատկացնել համապատասխանաբար` 10000 հազար դրամ և 23800 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար նախատեսված միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1108-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով)
._______________________________________________________________________.
| Բյուջետային |Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
| ծախսերի |գործառական դասակարգման |Հանրապետության 2002 թվականի |
| գործառական |խմբերի և ենթախմբերի, |պետական բյուջեի մասին» ՀՀ |
| դասակարգման |ֆինանսավորվող |օրենքի N 1 հավելվածում և |
|_____________|ծրագրերի և դրանք |փոփոխություններ Հայաստանի |
| խումբ |ենթա-|իրականացնող մարմինների |Հանրապետության կառավարության |
| N |խումբ|անվանումները |2002 թվականի փետրվարի 25-ի |
| |N | |N 172 որոշման N 5 հավելվածում|
| | | |(փակագծերում նշված են |
| | | |նվազեցումները) |
| | | |_____________________________|
| | | |առաջին |ինն ամիս|տարի |
| | | |կիսամյակ| | |
|_______|_____|___________________________|________|________|___________|
| 12 | 07 |02. Մարզային նշանակության |(17526) |(23236) | (33800) |
| | |ավտոճանապարհների պահպանում | | | |
| | |և շահագործում | | | |
| | |___________________________|________|________|___________|
| | |Վայոց ձորի մարզպետարան | (7526) |(13236) | (23800) |
| | |___________________________|________|________|___________|
| | |Տավուշի մարզպետարան | (5000) | (5000) | (5000) |
| | |___________________________|________|________|___________|
| | |Գեղարքունիքի մարզպետարան | (5000) | (5000) | (5000) |
|_______|_____|___________________________|________|________|___________|
| 12 |07 |01. Պետական նշանակության | 17526 | 23236 | 33800 |
| | |ավտոճանապարհների պահպանում | | | |
| | |և շահագործում | | | |
| | |___________________________|________|________|___________|
| | |ՀՀ տրանսպորտի և կապի | 17526 | 23236 | 33800 |
| | |նախարարություն | | | |
._______________________________________________________________________.