040.1098.010802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2002 թվականի N 1098-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. «Փոքր Մհեր» հիմնադրամի կադետական գիշերօթիկ կրթահամալիրի կազմում գործող միջին դպրոցում հատուկ ընդհանուր կրթական ուսուցման գծով պետական պատվերի կատարումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2002 թվականի 4-րդ եռամսյակում հատկացնել 5247,0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1098-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով)
._______________________________________________________________________.
| Բյուջետային |Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
| ծախսերի |գործառական դասակարգման |Հանրապետության 2002 թվականի |
| գործառական |խմբերի և ենթախմբերի, |պետական բյուջեի մասին» ՀՀ |
| դասակարգման |տնտեսագիտական դասակարգման |օրենքի N 1 հավելվածում և |
|_____________|հոդվածների, ֆինանսավորվող |փոփոխություններ Հայաստանի |
| խմբի N|ենթա-|ծրագրերի և դրանք |Հանրապետության կառավարության |
| |խմբի |իրականացնող մարմինների |2002 թվականի փետրվարի 25-ի |
| |N |անվանումները |N 172 որոշման N 5 հավելվածում|
| | | | |
| | | |(փակագծերում նշված են |
| | | |հատկացումներից պակասեցվող, |
| | | |իսկ դրական նշանով` ավելացվող |
| | | |գումարները) |
| | | |_____________________________|
| | | |առաջին |ինն ամիս|տարի |
| | | |կիսամյակ| | |
|_______|_____|___________________________|________|________|___________|
| 04 |04 |01. Հատուկ ընդհանուր | | | |
| | |կրթական հիմնարկների |(0.0) |(0.0) |(5247.0) |
| | |պահպանում | | | |
| | |ՀՀ կրթության և գիտության | | | |
| | |նախարարություն | | | |
| | |այդ թվում` ըստ բյուջետային | | | |
| | |ծախսերի տնտեսագիտական | | | |
| | |դասակարգման հոդվածների` | | | |
| | |Սննդամթերք |(0.0) |(0.0) |(5247.0) |
|_______|_____|___________________________|________|________|___________|
| 14 |06 |08. ՀՀ կառավարության | 0.0 | 0.0 | 5247.0 |
| | |պահուստային ֆոնդ | | | |
| | |ՀՀ կառավարություն | | | |
._______________________________________________________________________.