Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱ ...

 

 

040.1072.310702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2002 թվականի N 1072-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարներից կատարել հատկացումներ` համաձայն N 2 հավելվածի:

4. Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանային շինարարության ու բնակարանային պայմանների բարելավման համար հատկացնել 200,000.0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 4-ի N 1072-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազար դրամ)

.______________________________________________________________________.

|Խումբը|Ենթա-  |Բյուջետային ծախսերի գործառական   |Վերաբաշխում «ՀՀ      |

|      |խումբը |դասակարգման խմբերի և  ենթախմբերի,|2002 թվականի         |

|      |       |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք  |պետական բյուջեի      |

|      |       |իրականացնող մարմինների           |մասին» ՀՀ օրենքի     |

|      |       |անվանումները                     |N 1 հավելվածում      |

|      |       |                                 |և  փոփոխություններ   |

|      |       |                                 |ՀՀ կառավարության     |

|      |       |                                 |2002 թվականի         |

|      |       |                                 |փետրվարի 25-ի        |

|      |       |                                 |N 172 որոշման N 5    |

|      |       |                                 |հավելվածում          |

|      |       |                                 |_____________________|

|      |       |                                 |9 ամիս  | տարի       |

|______|_______|_________________________________|________|____________|

|      |       |        ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ         |    -   |    -       |

|      |       |                                 |        |            |

|  14  |       | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ   |    -   |    -       |

|      |       |           այդ թվում`            |        |            |

|      |  06   |այլ ծրագրեր                      |    -   |    -       |

|      |       |                                 |        |            |

|      |       |07. Նախորդ բյուջետային տարիների  |    -   | (200,000.0)|

|      |       |արդյունքներով առաջացած պարտքերի  |        |            |

|      |       |մարում                           |        |            |

|      |       |                                 |        |            |

|      |       |ՀՀ կառավարություն                |    -   | (200,000.0)|

|      |       |                                 |        |            |

|      |       |08. ՀՀ կառավարության պահուստային |    -   | 200,000.0  |

|      |       |ֆոնդ                             |        |            |

|      |       |                                 |        |            |

|      |       |ՀՀ կառավարություն                |    -   | 200,000.0  |

.______________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 4-ի N 1072-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԱՐՎՈՂ ՊԱՐՏՔԵՐԻ (ԸՍՏ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ)

 

(հազար դրամ)

._______________________________________________________________________.

|     Ծրագրերի և  դրանք իրականացնող պետական կառավարման      | Գումարը   |

|                 մարմինների անվանումները                   |           |

|___________________________________________________________|___________|

|                            1                              |   2       |

|___________________________________________________________|___________|

|                    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                       |1,486,994.1|

|___________________________________________________________|___________|

|1. ՀՀ կրթության և  գիտության նախարարություն                |  734,049.0|

|   այդ թվում`                                              |           |

|1.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով      |  194,095.0|

|     իրականացվող Կրթության ֆինանսավորման և  կառավարման     |           |

|     բարեփոխումների ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն|           |

|1.2. Թեմատիկ ֆինանսավորման և  դրա հետ կապված այլ ծախսեր    |  489,264.2|

|1.3. Մանկական թերթերի և  ամսագրերի սուբսիդավորում          |   16,740.2|

|1.4. Ռուս-հայկական համալսարանի հիմնանորոգում               |   33,949.6|

|___________________________________________________________|___________|

|2. ՀՀ առողջապահության նախարարություն                       |   42,873.0|

|   այդ թվում`                                              |           |

|2.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով      |   42,873.0|

|     իրականացվող Առողջապահության ֆինանսավորման և           |           |

|     առողջության առաջնային պահպանման ծրագրին  ՀՀ           |           |

|     կառավարության մասնակցություն                          |           |

|___________________________________________________________|___________|

|3. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի         |   63,444.9|

|   նախարարություն                                          |           |

|   այդ թվում`                                              |           |

|3.1. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի պետական       |   12,002.7|

|     ակադեմիական թատրոնի սուբսիդավորում                    |           |

|3.2. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի     |    6,278.7|

|     սուբսիդավորում                                        |           |

|3.3. Այլ թատրոնների և  համերգային կազմակերպությունների     |   45,163.5|

|     սուբսիդավորում                                        |           |

|___________________________________________________________|___________|

|4. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա                      |    5,918.9|

|4.1. Ամսագրերի տպագրություն                                |    5,918.9|

|___________________________________________________________|___________|

|5. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և              |   36,820.9|

|   գրահրատարակչության վարչություն                          |           |

|   այդ թվում`                                              |           |

|5.1. Պետական աջակցություն մասնակի հրատարակչական գործի      |   17,000.0|

|     կազմակերպմանը                                         |           |

|5.2. Մանկական գրականության հրատարակման գծով պետական        |    4,895.0|

|     պատվեր                                                |           |

|5.3. Հանրագիտարային գրականության հրատարակման գծով պետական  |    8,375.6|

|     պատվեր                                                |           |

|5.4. Այլ գրականության հրատարակման գծով պետական պատվեր      |    1,084.8|

|5.5. Գիտահանրամատչելի գրականության հրատարակման գծով        |    5,465.5|

|     պետական պատվեր                                        |           |

|___________________________________________________________|___________|

|6. ՀՀ քաղաքաշինության նախարարություն                       |   67,360.1|

|   այդ թվում`                                              |           |

|6.1. Տիպային և  ընդհանուր բնույթի նախագծային աշխատանքներ   |   61,040.1|

|6.2. Օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և  |    6,320.0|

|     կատալոգների ստեղծում                                  |           |

|___________________________________________________________|___________|

|7. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական    |  130,485.0|

|   կոմիտե                                                  |           |

|   այդ թվում`                                              |           |

|7.1. Ջրմուղ-կոյուղու ցանցերի նորոգման նախագծային           |   83,913.0|

|     աշխատանքներ                                           |           |

|7.2. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով      |   46,572.0|

|     իրականացվող  Համայնքային զարգացման ծրագրին ՀՀ         |           |

|     կառավարության մասնակցություն                          |           |

|___________________________________________________________|___________|

|8. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի        |    2,079.0|

|   պետական կոմիտե                                          |           |

|   այդ թվում`                                              |           |

|8.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով      |    2,079.0|

|     իրականացվող Անշարժ գույքի գրանցման  ծրագրին ՀՀ        |           |

|     կառավարության մասնակցություն                          |           |

|___________________________________________________________|___________|

|9. ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն                    |  153,939.0|

|   այդ թվում`                                              |           |

|9.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով      |  133,021.0|

|     իրականացվող  Տրանսպորտի ծրագրին ՀՀ կառավարության      |           |

|     մասնակցություն                                        |           |

|9.2. Աշտարակի կամրջի շինարարություն                        |   20,918.0|

|___________________________________________________________|___________|

|10. ՀՀ բնապահպանության նախարարություն                      |   27,144.3|

|    այդ թվում`                                             |           |

|10.1. Երկրաբանահետախուզական աշխատանքներ                    |   27,144.3|

|___________________________________________________________|___________|

|11. ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարություն            |    3,055.0|

|    այդ թվում`                                             |           |

|11.1. KFW վարկային ծրագրի շրջանակներում 2000 - 2001 թթ.    |    3,055.0|

|      կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված   |           |

|      ԱԱՀ-ի վճարման գծով կատարված ծախսերի փոխհատուցում     |           |

|___________________________________________________________|___________|

|12. ՀՀ պետական եկամուտների նախարարություն                  |    4,939.7|

|12.1. Տարածքային հարկային տեսչությունների պահպանում        |    4,939.7|

|___________________________________________________________|___________|

|13. Երևանի  քաղաքապետարան                                  |   57,530.4|

|    այդ թվում`                                             |           |

|13.1. Արզնի -Երևան  ջրատարի շինարարություն                 |   43,000.0|

|13.2. Այլ թատրոնների և  համերգային կազմակերպությունների    |      719,7|

|      սուբսիդավորում                                       |           |

|13.3. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում       |   13,810.7|

|___________________________________________________________|___________|

|14. Շիրակի մարզպետարան                                     |   41,717.8|

|    այդ թվում`                                             |           |

|14.1. Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանություն |   15,954.7|

|14.2. Գյումրի քաղաքի հոգեբուժական կենտրոնի շինարարություն  |   22,718.9|

|14.3. Այլ թատրոնների և  համերգային կազմակերպությունների    |    1,696.7|

|      սուբսիդավորում                                       |           |

|14.4. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում       |    1,347.5|

|___________________________________________________________|___________|

|15. Սյունիքի մարզպետարան                                   |   64,894.7|

|    այդ թվում`                                             |           |

|15.1. Բնակարանների գնում                                   |   56,347.1|

|15.2. Այլ թատրոնների և  համերգային կազմակերպությունների    |      879.3|

|      սուբսիդավորում                                       |           |

|15.3. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում       |    7,668.3|

|___________________________________________________________|___________|

|16. Գեղարքունիքի մարզպետարան                               |      961.5|

|16.1. Այլ թատրոնների և  համերգային կազմակերպությունների    |      961.5|

|      սուբսիդավորում                                       |           |

|___________________________________________________________|___________|

|17. Արագածոտնի մարզպետարան                                 |    1,373.5|

|17.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում       |    1,373.5|

|___________________________________________________________|___________|

|18. Արմավիրի մարզպետարան                                   |      441.6|

|18.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում       |      441.6|

|___________________________________________________________|___________|

|19. Լոռու մարզպետարան                                      |    6,088.6|

|19.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում       |    6,088.6|

|___________________________________________________________|___________|

|20. Կոտայքի մարզպետարան                                    |    1,321.2|

|20.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում       |    1,321.2|

|___________________________________________________________|___________|

|21. Տավուշի մարզպետարան                                    |      261.0|

|21.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում       |      261.0|

|___________________________________________________________|___________|

|22. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                    |   36,295.0|

|22.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով     |   36,295.0|

|      իրականացվող գյուղատնտեսական բարեփոխումների           |           |

|      աջակցության ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն  |           |

|___________________________________________________________|___________|

|23. «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ` նախորդ       |    4,000.0|

|    տարիների ընթացքում ավելացված արժեքի հարկի գծով առաջացած|           |

|    պարտքի մարման համար                                    |           |

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2002
N 1072-Ն
Որոշում