Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ...

 

 

040.1034.250702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1034-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի «ագ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում Գետաշենից փախստականների համար բնակարանների մի մասի անավարտ հաղորդակցուղիների աշխատանքներն ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 10,0 միլիոն դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

հուլիսի 18-ի N 1034-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազար դրամներով)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական   |Վերաբաշխում «Հայաստանի     |

|ծախսերի    |դասակարգման խմբերի և             |Հանրապետության 2002        |

|գործառական |ենթախմբերի, տնտեսագիտական        |թվականի պետական բյուջեի    |

|դասակարգման|դասակարգման հոդվածների,          |մասին» Հայաստանի           |

|___________|ֆինանսավորվող ծրագրերի և         |Հանրապետության օրենքի      |

|խումբ|ենթա-|դրանք իրականացնող մարմինների     |N 1 հավելվածում և          |

|  N  |խումբ|անվանումները                     |փոփոխություններ Հայաստանի  |

|     |  N  |                                 |Հանրապետության             |

|     |     |                                 |կառավարության 2002 թվականի |

|     |     |                                 |փետրվարի 25-ի N 172 որոշման|

|     |     |                                 |N 5 հավելվածում            |

|     |     |                                 |(փակագծերում նշված են      |

|     |     |                                 |հատկացումներից պակասեցվող, |

|     |     |                                 |իսկ դրական նշանով`         |

|     |     |                                 |ավելացվող գումարները)      |

|     |     |                                 |___________________________|

|     |     |                                 |առաջին  |ինն ամիս|   տարի  |

|     |     |                                 |կիսամյակ|        |         |

|_____|_____|_________________________________|________|________|_________|

|08   |04   |02. Կոյուղու օբյեկտների          |(2500,0)|(4500,0)|(10000,0)|

|     |     |շինարարություն                   |        |        |         |

|     |     |ՀՀ քաղաքաշինության նախարարություն|(2500,0)|(4500,0)|(10000,0)|

|_____|_____|_________________________________|________|________|_________|

|14   |06   |08. ՀՀ կառավարության պահուստային |2500,0  |4500,0  |10000,0  |

|     |     |ֆոնդ                             |        |        |         |

|     |     |ՀՀ կառավարություն                |2500,0  |4500,0  |10000,0  |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2002
N 1034-Ն
Որոշում