ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու և այդ գործում որպես չընդգրկված գործատուներին և ֆիզիկական անձանց ներգրավելու, նրանցից պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման աշխատանքները կազմակերպելու նպատակով, որոշում եմ.
i
1. Սահմանել, որ 1994 թվականի հունվարի 1-ից գյուղացիական տնտեսությունները պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում սեփականաշնորհված հողատարածքի համար 1993 թվականի գներով հաշվարկված կադաստրային զուտ եկամուտի նկատմամբ ամսական 2,45 տոկոսի չափով:
Նշված դրույքաչափը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ գյուղացիական տնտեսության մեկ կամ ավելի անդամները կենսաթոշակառուներ են կամ միաժամանակ աշխատում են որևէ ձեռնարկությունում, հիմնարկում կամ կազմակերպությունում (անկախ սեփականության ձևից):
(1-ին կետն ուժը կորցրել է 25.06.98 թիվ ՆՀ-70 հրամանագիր)
2. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի, բացառությամբ գյուղացիական տնտեսությունների, համար պետական սոցիալական ապահովագրության մուծումների ամսական դրույքաչափը 1994 թվականի հունվարի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկ գումարի 37 տոկոսի չափով:
(2-րդ կետն ուժը կորցրել է 25.06.98 թիվ ՆՀ-70 հրամանագիր)
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանել գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումների վճարման կարգը:
(3-րդ կետն ուժը կորցրել է 25.06.98 թիվ ՆՀ-70 հրամանագիր)
i
4. Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի 5-րդ կետի «ա» ենթակետից հանել «բոլոր տեսակի արժեթղթերից եկամուտներ ստացող անձանց» բառերը:
(4-րդ կետն ուժը կորցրել է 25.06.98 թիվ ՆՀ-70 հրամանագիր)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին հրամանագրի 2-րդ կետը:
7 փետրվարի 1994 թվական
ՆՀ-277