ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2023 թվականի N 634-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1301-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագրում և ամբողջ տեքստում «ներմուծման» և «ներմուծում» բառերը փոխարինել «ներկրման» և «ներկրում» բառերով:
2. Որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) զենքի արտադրության, առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` զենքի ներկրման և (կամ) արտահանման.
2) սպորտային հրաձգությամբ զբաղվող կազմակերպություններին` սպորտային միջոցառումների և մարզումների ժամանակ օգտագործելու նպատակով զենքի ներկրման և (կամ) արտահանման.».
i
2) 4-րդ կետի 5-րդ ենթակետում և 5-րդ կետի 6-րդ ենթակետում «փորձարկումների» բառը փոխարինել «գնահատման» բառով, իսկ «(սերտիֆիկացման կամ համապատասխանության հավաստման)» բառերը հանել.
3) 6-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7) համապատասխանության գնահատման փաստաթուղթ կամ դրա պատճենը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. ապրիլի 27
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 ապրիլի 2023 թվական: