Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 668 Ո ...

 

 

040.1004.220702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1004-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 668 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ի սկզբանե նախաորակավորված համարել նախկինում նախաորակավորված 5 ընկերության մայր կազմակերպությունները (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation, ԵԷՍ Ռօսսիի): Նշված մայր ընկերությունների կողմից երաշխիքներ տրամադրվելու դեպքում դրանց փոխարեն նախաորակավորված կարող են համարվել նրանց 100 տոկոսանոց դուստր ընկերությունները:

2. Նոր ընկերությունների նախաորակավորման համար սահմանել հետևյալ պահանջները`

ա) առնվազն 100 միլիոն ԱՄՆ-ի դոլարի շրջանառություն նախորդ չորս ֆինանսական տարիներից ցանկացած երեք լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի ընթացքում.

բ) ընկերության սեփական կապիտալը 2000 կամ 2001 ֆինանսական տարվա ընթացքում պետք է կազմի առնվազն 100 միլիոն ԱՄՆ-ի դոլար.

գ) ներկայացնել աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները (IAS կամ GAAP)` նախորդ չորս ֆինանսական տարիներից ցանկացած երեք լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար, ընդ որում, վերջին տարվա համար ներկայացված աուդիտորական հաշվետվությունը պետք է լինի առանց վերապահումների: Աուդիտորը պետք է ներկայացնի անկողմնակալության և որակավորման ապացույցներ:

3. Նախաորակավորված ընկերությունը կարող է`

ա) մինչև մրցույթին մասնակցելը նյութեր և մրցույթին մասնակցելու վերաբերյալ առաջարկություններ ստանալ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ու մրցութային հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ մրցութային փաթեթի վերաբերյալ.

գ) տեղում ծանոթանալ բաշխիչ ցանցերի գործունեությանը.

դ) ներկայացնել մրցութային առաջարկ:

4. Եթե որևէ ընկերություն բավարարում է նախաորակավորման պահանջները, ապա այն կարող է ցանկացած այլ ընկերության (ընկերությունների) հետ կազմել կոնսորցիում, եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե դրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոս է:

5. Սույն սկզբունքների 3-րդ կետով սահմանված` նախաորակավորված ընկերության իրավունքներից օգտվում են նաև`

ա) ցանկացած կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերություններից.

բ) կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերությունից կամ նախաորակավորված կոնսորցիումից (բացառությամբ սույն սկզբունքների 4-րդ կետում նշված կոնսորցիումի) և ցանկացած այլ ընկերությունից (ընկերություններից), եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունը կամ կոնսորցիումն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե դրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոսն է.

գ) սույն սկզբունքների 4-րդ կետում նշված կոնսորցիումները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2002
N 1004-Ն
Որոշում