Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ...

22.09.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.12.2002  -ից մինչեւ   22.09.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.06.07 թիվ 960-Ն որոշում)

i

040.0994.220702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2002 թվականի N 994-Ա

 

«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության` դրա կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

2. «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակը սահմանել կրթական գործունեության իրականացումը:

i

3. «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) ուսումնական նպատակներով համակարգչային ծրագրերի, ծրագրային միջոցների ստեղծում և համակարգչային ցանցերի մշակում.

բ) (3-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 10.10.02 թիվ 1849-Ն որոշում)

գ) (3-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 10.10.02 թիվ 1849-Ն որոշում)

դ) (3-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 10.10.02 թիվ 1849-Ն որոշում)

ե) ուսումնական և մեթոդական ձեռնարկների ստեղծում ու հրատարակում:

զ) (3-րդ կետի զ ենթակետն ուժը կորցրել է 10.10.02 թիվ 1849-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 10.10.02 թիվ 1849-Ն որոշում)

4. Սահմանել, որ`

ա) «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին դրա տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում են «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա.

գ) «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման ծախսերն իրականացվում են «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի հաշվին:

i

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2002
N 994-Ա
Որոշում