ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
29 հունիսի 2022 թվականի N 14-Ն
ՀՀՇՆ 31-03.03-2022 «ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ՀՀՇՆ 31-03.03-2022 «Վարչական և կենցաղային շենքեր» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
i
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 44-րդ` «ՍՆիՊ 2.09.04-87. «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» կետը:
3. Սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
Հավելված
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2022 թվականի հունիսի 29-ի
N 14-Ն հրամանով
ՀՀՇՆ 31-03.03-2022 «ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. «Վարչական և կենցաղային շենքեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը սահմանում են արտադրական օբյեկտների վարչական և կենցաղային շենքերի տեղադրմանը, շենքերի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքին, շենքային համալիրներին, դրանց երկրաշարժադիմացկունությանը (սեյսմակայունությանը), բարեկարգմանը, սենքերի կազմին և մակերեսներին, ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներին, շահագործման մատչելիությանը, էներգաարդյունավետությանը, ինժեներական կահավորանքին, ինչպես նաև շենքերի ներքին միջավայրի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները:
2. Սույն շինարարական նորմերը տարածվում են Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող, վերակառուցվող, արդիականացվող, վերազինվող, ընդլայնվող, վերականգնվող և հիմնանորոգվող արտադրական օբյեկտների վարչական և կենցաղային շենքերի նախագծման, նախագծերի փորձաքննության, շինարարության և շահագործման վերահսկողության վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպաիրավական ձևից:
3. Վարչական նշանակության հասարակական շենքերի (կազմակերպությունների համար նախատեսված շենքերի և սենքերի), այդ թվում առավելապես մտավոր աշխատանքի համար նախատեսված, բնակելի շենքերում ներկառուցված, ներկառուցված-կցակառուցված սենքեր նախագծելիս պետք է ղեկավարվել ՀՀՇՆ 31-03-2020 և ՀՀՇՆ 31-01-2014 փաստաթղթերի պահանջներով:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
4. Սույն նորմերում օգտագործվել են հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին.
._____________________________________________________________________.
|1) |ՀՀՇՆ IV-11.07. |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի |
| |01-2006 |նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված |
| | |«Շենքերի և շինությունների մատչելիությունը |
| | |բնակչության սակավաշարժուն խմբերի համար» |
| | |շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|2) |ՀՀԿՀ 23-101- |ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018|
| |2017 |թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հավանություն |
| | |ստացած «Բնակչության սակավաշարժ խմբերի և |
| | |հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և |
| | |շինությունների մատչելիության ապահովման նախագծման|
| | |կանոնների հավաքածու» |
|____|_______________|________________________________________________|
|3) |ՀՀՇՆ 22-03-2017|ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017|
| | |թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված |
| | |«Արհեստական և բնական լուսավորում» շինարարական |
| | |նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|4) |ՀՀՇՆ 21-01-2014|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի |
| | |17-ի N 78-Ն հրամանով հաստատված «Շենքերի և |
| | |շինությունների հրդեհային անվտանգություն» |
| | |շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|5) |ՀՀՇՆ 30-01-2014|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի |
| | |հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով հաստատված |
| | |«Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական |
| | |բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» |
| | |շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|6) |ՀՀՇՆ 31-03-2020|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի|
| | |դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված |
| | |«Հասարակական շենքեր և շինություններ» |
| | |շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|7) |ՀՀՇՆ 31-01-2014|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի |
| | |31-ի N 93-Ն հրամանով հաստատված «Բնակելի շենքեր. |
| | |Մաս 1. Բազմաբնակարան բնակելի շենքեր» |
| | |շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|8) |ՀՀՇՆ 40-01.01- |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի |
| |2014 |մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «Շենքերի |
| | |ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» |
| | |շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|9) |ՀՀՇՆ IV-12.02. |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի |
| |01-04 |օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված |
| | |«Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» |
| | |շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|10) |ՀՀՇՆ IV-12.03. |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի |
| |01-04 |մարտի 26-ի N 29-Ն հրամանով հաստատված «Գազաբաշխիչ|
| | |համակարգեր» շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|11) |ՀՀՇՆ 24-01-2016|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի հունիսի|
| | |16-ի N 120-Ն հրամանով հաստատված «Շենքերի |
| | |ջերմային պաշտպանություն» շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|12) |ՀՀՇՆ 22-04-2014|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի |
| | |17-ի N 79-Ն հրամանով հաստատված «Պաշտպանություն |
| | |աղմուկից» շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|13) |ՀՀՇՆ 20.04-2020|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի|
| | |դեկտեմբերի 12-ի N 102-Ն հրամանով հաստատված |
| | |«Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման |
| | |նորմեր» շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|14) |ՀՀՇՆ I-3.01.01-|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի |
| |2008 |հունվարի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված |
| | |«Շինարարական արտադրության կազմակերպման |
| | |աշխատանքների կատարում» շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|15) |ՀՀՇՆ 31-03.02- |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 |
| |2022 |թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով հաստատված |
| | |«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական |
| | |պաշտպանության պաշտպանական կառույցներ» |
| | |շինարարական նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|16) |ՀՀՇՆ 30-02-2022|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի|
| | |ապրիլի 12-ի N 08-Ն հրամանով հաստատված «Տարածքի |
| | |բարեկարգում» |
|____|_______________|________________________________________________|
|17) |N2-III-4.2-01- |ՀՀ առողջապահության նախարարի 2003 թվականի |
| |2003 |մայիսի 2-ի N 302 հրամանով հաստատված «Հանրային |
| | |սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ|
| | |պահանջներ» սանիտարական կանոններ և հիգիենիկ |
| | |նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|18) |N2.2.8-003-12 |ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի |
| | |սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամանով հաստատված |
| | |«Կազմակերպություններում աշխատողների |
| | |սանիտարակենցաղային սենքերի» սանիտարական կանոններ|
| | |և նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|19) |N 2.2-002-05 |ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի |
| | |օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված |
| | |«Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական |
| | |միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, |
| | |աշխատանքային գործընթացի ծանրության և |
| | |լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններ |
| | |և նորմեր |
|____|_______________|________________________________________________|
|20) |N 2-III-Ա 2-1 |ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի |
| | |դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու|
| | |ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի |
| | |ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի|
| | |հսկողություն» սանիտարական նորմեր և կանոններ |
|____|_______________|________________________________________________|
|21) |ՀՀ |ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի « |
| |կառավարության |Հայաստանի Հանրապետության կառավարությանն |
| |2004 թվականի |առընթեր ՀՀ ոստիկանության կողմից պետական |
| |ապրիլի 29-ի |պահպանության ենթակա պետական մարմինների և |
| |N 1008-Ն |կազմակերպությունների շենքերի ու շինությունների, |
| |որոշում |ինչպես նաև կարևորագույն նշանակության |
| | |օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն |
| | |որոշում |
|____|_______________|________________________________________________|
|22) |ՏԿ |Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 |
| | |թվական նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաս- |
| | |տատված «Էլեկտրակայանքների շահագործման |
| | |անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգ |
|____|_______________|________________________________________________|
|23) |ՏԿ |Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 |
| | |թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված |
| | |Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ |
| | |տեխնիկական կանոնակարգ |
|____|_______________|________________________________________________|
|24) |ՏԿ |Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 |
| | |թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ |
| | |հաստատված «Սպառողների էլեկտրա-տեղակայանքների |
| | |տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական |
| | |կանոնակարգ |
|____|_______________|________________________________________________|
|25) |ՏԿ |Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 |
| | |թվականի ապրիլի 12-ի N 426-Ն որոշմամբ հաստատված |
| | |«Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, |
| | |ինչպես նաև պետական միջոցների հաշվին |
| | |կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում|
| | |էներգախնայողության և էներգաարդյունավետության |
| | |տեխնիկական կանոնակարգ» |
|____|_______________|________________________________________________|
|26) |ԵԱՏՄ ՏԿ 019/ |«Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության|
| |2011 |մասին» |
._____________________________________________________________________.
5. Սույն շինարարական նորմերը պարտադիր են <Քաղաքաշինության մասին> օրենքով սահմանված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:
3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. Սույն նորմերում կիրառվում են հետևյալ հասկացությունները.
1) արտադրական օբյեկտ` արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող շենքեր, շինություններ,
2) ինհալատորիա` հատուկ սարքավորված շինություն, որը նախատեսված է ինհալացիոն թերապիայի համար,
3) լվացքատուն` սենք, որտեղ մաքրելու նպատակով կատարվում է կեղտոտ սպիտակեղենի և հագուստի լվացում, մշակում և հարդարում,
4) կիսացնցուղ` բարձր ջերմային ճառագայթման պայմաններում աշխատողների համար հովացման սարք, իրենից ներկայացնում է սառը ջրի միացմամբ լողախցիկ,
5) կենցաղային շենքեր` կառույցներ, որոնք նախատեսված են աշխատողների սպասարկման համար` սանիտարահիգիենիկ, առողջապահական, սննդի, առևտրի ծառայությունների մատուցման նպատակով և այլն,
6) հանդերձարան` սենք կամ դրա մի մասը, որն ամբողջությամբ նախատեսված է հագուստի, կոշիկի, աքսեսուարների պահպանման համար:
7) մանսարդ` ձեղնահարկի տարածության մեջ տեղադրվող օգտագործելի հարկ, որը ձևավորվում է մանսարդային տանիքով տան վերջին հարկում,
8) ներդիր, ներկառույց` շենքի մաս, որը նախատեսված է վարչական և կենցաղային շինությունների տեղակայման համար, գտնվում է արտադրական շենքի ամբողջ բարձրության և լայնության սահմաններում (ներդիր), դրա բարձրության կամ լայնության մի մասում (ներկառույց), առանձնացված է հակահրդեհային արգելքներով, ինժեներական սարքավորումների տեղադրման հնարավորությամբ (մասնակիորեն),
9) սենք` պատող կոնստրուկցիաներով սահմանափակված շենքի ներքին տարածք, որը ծառայում է տարբեր գործառույթների,
10) տոգորանյութ` որևէ իր կամ առարկա տոգորելու, հատուկ բաղադրությամբ նյութ` որոշակի ազդեցության նկատմամբ առարկայի կայունությունը բարձրացնելու նպատակով,
11) վարչական շենքեր` կառույցներ, որոնք նախատեսված են տնտեսական կազմակերպությունների կառավարչական ապարատի աշխատանքային միջավայր ստեղծելու համար:
12) հեռակապի կենտրոն (call center)` ձայնային կապուղիներով դիմումների մշակմամբ և տեղեկացմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպություն կամ կազմակերպությունում առանձնացված ստորաբաժանում,
13) ֆոտարիում` բուժական և կանխարգելիչ նպատակներով ուլտրամանուշակագույն ճառագայթներով խմբակային ճառագայթում իրականացնելու համար լուսաբուժական կաբինետ:
4. ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Շենքերի ծավալահատակագծային լուծումները պետք է հարմարեցված լինեն.
1) ղեկավար և վարչական անձնակազմի լիարժեք աշխատանքի համար,
2) անձնակազմի կենցաղային պահանջների բավարարման, աշխատանքային գործընթացի բացասական հետևանքների վերացման, վնասակար արտադրական գործընթացների ազդեցության հետևանքով առաջացած բացասական ազդեցությունների վերացման կանխարգելիչ միջոցառումների ապահովման համար,
3) բոլոր տեսակի կազմակերպությունների սանիտարահիգիենիկ, բժշկական սպասարկման, հանրային սննդի ծառայությունների համար:
8. Շենքերի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով մշակված նախագծային փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
9. Շենքերը պետք է նախագծվեն և կառուցվեն այնպես, որպեսզի ապահովվի հրդեհի առաջացման վտանգը կանխելու կամ նվազեցնելու հնարավորությունը դրա շահագործման ընթացքում, իսկ հրդեհի առաջացման դեպքում ապահովվի աշխատողների և շրջակա միջավայրի պաշտպանությունը հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությունից և (կամ) այդ գործոնների ազդեցության սահմանափակումը:
10. Շենքերի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները, տարհանման ուղիների մակերևույթների հարդարումը, ինչպես նաև ինժեներական ապահովման ներքին համակարգերի տարրերը պետք է սահմանափակեն հրդեհի և դրա վտանգավոր գործոնների տարածման հնարավորությունը հրդեհի օջախի սահմաններից դուրս:
11. Շենքերն ու դրանց կոնստրուկտիվ տարրերը պետք է պահպանեն կառուցվածքների հրակայունությունը այնտեղ գտնվող մարդկանց (այդ թվում տեղաշարժման սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով) անվտանգ գոտի տարհանելու ժամանակ, ինչպես նաև ապահովեն փրկարարների և այցելուների տարհանումն, ովքեր ժամանակին չեն հասցրել հեռանալ անվտանգ գոտի:
12. Շենքերն ու դրանց ներքին միջավայրը ձևավորող սարքերն ու սարքավորանքը, համապատասխան շինարարական նյութերով հարդարումը, ծավալահատակագծային լուծումները, կոնստրուկտիվ համակարգը պետք է բացառեն ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար գործոնների անթույլատրելի ազդեցությունն աշխատակիցների և այցելուների վրա:
13. Շենքերը և դրանց կոնստրուկտիվ տարրերը, ինժեներական ապահովման համակարգերը պետք է սենյակներում ապահովեն բարենպաստ միկրոկլիմա, ներառյալ օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժման արագությունը, ինչպես նաև պատերի ներքին մակերևույթների ջերմաստիճանի, պատնեշող կոնստրուկցիաների ջերմակայունությունը և հատակների մակերևույթի ջերմայուրացման պահանջները:
14. Շենքի կոնստրուկտիվ տարրերը և շենքում առկա պայմանները չպետք է թույլ տան մթնոլորտային խոնավության արտահոսք շինությունների մեջ, խոնավության գոյացում, իսկ ջրամատակարարման համակարգերը և ջրագծի ներքին համակարգերը` արտահոսքեր և աղտոտումներ: Կոյուղու համակարգերն ու ցանցերը պետք է ապահովեն հեղուկ արտահոսքերի հեռացումը` առանց դրանց ջրամատակարարման համակարգերի մեջ ընկնելու, առանց հողի և շրջակա միջավայրի աղտոտման:
15. Շենքերի և շինությունների ձայնամեկուսացումը, արհեստական լուսավորությունը և բնական ինսոլյացիան պետք է այնտեղ գտնվող մարդկանց առողջության համար ապահովեն անվտանգ պայմաններ:
16. Շենքերն իրենց կենսական ցիկլի ընթացքում չպետք է շրջակա միջավայրի վրա ունենան բացասական ազդեցություն:
17. Շենքերում, ինչպես նաև դրանց տեղակայման տարածքում մարդկանց (այդ թվում տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով) տեղաշարժման ուղիները պետք է լինեն հարմար և անվտանգ` հաշվի առնելով սանդուղքների, բացվածքների, թեք և ողորկ մակերևույթների առկայությունը և մակարդակների նիշերի տարբերությունը:
18. Շենքերն ու դրանց պատնեշող շինարարական կառուցվածքները (շինությունները), ջեռուցման և հովացման, օդափոխության և օդորակման, ինչպես նաև լուսավորության համակարգերը պետք է գործեն էներգախնայողության և ջերմության պահպանման ռեժիմով:
19. Շենքերում պետք է ապահովել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը շինարարական կոնստրուկցիաների, նյութերի և պատրաստվածքների աշխատունակության պահպանմամբ` շենքի շահագործման հաշվարկային ժամկետին համապատասխան, արտադրության թափոնների և շինարարական նյութերի ու կոնստրուկցիաների պատրաստման համար երկրորդական նյութերի հնարավոր օգտագործմամբ` նախագծային և տեխնոլոգիական լուծումներին համապատասխան:
20. Շենքերի նախագծման փուլում անհրաժեշտ է հստակեցնել օբյեկտի պատկանելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված օբյեկտների ցանկին և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել օբյեկտի հակաահաբեկչական պաշտպանության համապատասխան համակարգի կառուցման համար:
5. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 5.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
21. Շենքերի ճարտարապետական լուծումները պետք է մշակել հաշվի առնելով քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և բնակլիմայական պայմանները:
22. Շենքերը պետք է կառուցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն և ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամաններով հաստատված շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
23. Շենքերի նախագծային լուծումները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 պահանջներին և պարունակեն հատուկ միջոցառումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց շահագործումը մատչելի դարձնելու նպատակով` համաձայն ՀՀՇՆ IV-11.07.01-2006 և ՀՀԿՀ 23-101-2017 շինարարական նորմերի և կանոնների:
24. Շինությունների հիմնական խմբերը (այցելուների համար, վարչական, պահեստային, ծառայողական-կենցաղային) պետք է տեղավորել իրենց գործառական նշանակությանը և միմյանց միջև տեխնոլոգիական կապերին համապատասխան:
25. Շինարարական կազմակերպությունների վարչական և կենցաղային շինությունները թույլատրվում է տեղադրել շարժական շենքերում: Թույլատրվում է այդ նպատակների համար օգտագործել կառուցվող օբյեկտների քանդման ենթակա շենքերը, այդ թվում բնակելի: Շինարարական արտադրության կազմակերպումը պետք է իրականացնել ՀՀՇՆ I-3.01.01-2008 պահանջներին համապատասխան:
26. Շենքի ընդհանուր մակերեսը պետք է սահմանել որպես իր բոլոր հարկերի (վերգետնյա, նկուղային, տեխնիկական, որմնախարսխային և մանսարդային) մակերեսների հանրագումար` իսկ վերգետնյա, նկուղային, տեխնիկական և որմնախարսխային հարկերի մակերեսը պետք է չափել արտաքին պատերի ներքին մակերևույթների սահմաններում հատակի մակարդակով` համաձայն ՀՀՇՆ 31-03-2020:
27. Մանսարդային հարկի մակերեսը պետք է սահմանել որպես արտաքին պատերի ներքին մակերևույթների սահմաններում հատակի մակարդակով չափվող մանսարդային շինության օգտագործվող և չօգտագործված մակերեսների հանրագումար:
28. Մարդկային հոսքերի կարգավորումը պետք է ապահովի մարդկանց զանգվածային տեղաշարժը աշխատանքային հերթափոխի մեկնարկից առաջ և ավարտից հետո, ինչպես նաև ընդմիջման ժամանակ` տարբեր սենքերի միջև հարմար հաղորդակցություն ապահովելու համար:
29. Վերելակները պետք է ապահովեն մարդկանց և բեռների անվտանգ և հարմարավետ տեղաշարժը շենքերում:
30. Շենքերի հարկայնությունը սահմանվում է քաղաքաշինական, տեխնոլոգիական և հակահրդեհային պահանջներով` համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի:
31. Շենքերում բնական լուսավորությունը պետք է նախատեսել ՀՀՇՆ 22-03-2017 պահանջներին համապատասխան:
32. Շենքերի նախագծման, շինարարության և շահագործման ընթացքում աղմուկից պաշտպանության պարտադիր պահանջները, ինչպես նաև նշված շենքերում ձայնագիտական (ակուստիկ) միջավայրի նորմատիվ պարամետրերը սահմանվում են ՀՀՇՆ 22-04-2014 շինարարական նորմերով:
5.2. ՇԵՆՔԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
33. Շենքի կրող կառուցվածքները պետք է պահպանեն իրենց հատկությունները շահագործման ենթադրվող ժամկետի ընթացքում:
34. Հավաքովի տարրերի կցովի միացումները և շերտավոր կառուցվածքները պետք է հաշվարկվեն հաշվի առնելով ջերմաստիճանախոնավային ձևախախտումներից, հիմքերի անհավասար նստվածքից և շահագործման այլ ազդեցություններից առաջացող ուժերի դիմակայումը: Կցատեղի մեջ օգտագործվող խտացնող և հերմետիկացնող նյութերը պետք է պահպանեն առաձգական և կպչուն հատկությունները բացասական ջերմաստիճանի և խոնավության ազդեցությունների ինչպես նաև դիմակայեն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Հերմետիկացնող նյութերը իրենց համակցման տեղերում պետք է համատեղելի լինեն կառուցվածքների պաշտպանիչ և պաշտպանիչ-դեկորատիվ ծածկույթի նյութերի հետ:
35. Շենքերի անհրաժեշտ երկարակեցությունն ապահովելու համար դրանց նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել.
1) շահագործման պայմաններն ըստ նշանակության,
2) շրջակա միջավայրի հաշվարկային ազդեցությունը,
3) կիրառվող նյութերի հատկությունները, միջավայրի բացասական ազդեցությունից դրանց պաշտպանելու հնարավոր միջոցները, ինչպես նաև դրանց հատկությունների դեգրադացիայի հնարավորությունը:
36. Շենքի հիմքերը և կրող կոնստրուկցիաները պետք է նախագծվեն և կառուցվեն այնպես, որ դրանց կառուցման ընթացքում և շահագործման հաշվարկային պայմաններում բացառվեն շենքի շահագործումը դադարեցնելու անհրաժեշտությանը հանգեցնող կառուցվածքների ավերման կամ վնասման, ինչպես նաև ձևափոխությունների կամ ճաքերի առաջացման հետևանքով կառուցվածքների կամ ամբողջ շենքի շահագործման հատկությունների անթույլատրելի վատթարացման հնարավորությունը:
37. Սեյսմիկ ազդեցությունների, գրունտի, նստվածքների, տեղաշարժերի, ներառյալ սառնամանիքի ազդեցության հետևանքով փքված, բարդ երկրաբանական պայմաններ ունեցող տարածքներում շենքերի շինարարության դեպքում ինժեներական հաղորդակցուղիների ներանցումները պետք է կատարվեն հաշվի առնելով հիմնատակի հնարավոր դեֆորմացիաների դիմագրավման փոխհատուցման անհրաժեշտությունը` համաձայն ՀՀՇՆ 20.04-2020:
5.3. ՇԵՆՔԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
38. Շենքերի դասակարգումն ըստ գործառական հրդեհային վտանգի դասերի, շինությունների կատեգորիաները որոշվում են ՀՀՇՆ 21-01-2014 պահանջներին համապատասխան:
39. Շենքերի միջև նվազագույն հեռավորությունը պետք է ընդունել ՀՀՇՆ 30-01-2014 պահանջներին համապատասխան:
40. Հրշեջ ավտոմեքենաների մուտքերը պետք է նախատեսել շենքերից ելքերի, հրշեջ ստորաբաժանումների համար վերելակներ տանող մուտքերի մոտ` համապատասխան ՀՀՇՆ 21-01-2014 պահանջներին:
41. Մարդկանց մեծ կուտակման վայրերում կիրառվող բոլոր շինարարական նյութերը և կոնստրուկցիաները պետք է լինեն հրակայուն կամ հատուկ մշակված: Նյութերը պետք է բավարարեն ՀՀՇՆ 21-01-2014 պահանջներին:
42. Հրդեհային անվտանգության ապահովման նպատակով շենքի յուրաքանչյուր հարկից, այդ թվում նկուղից, պետք է նախատեսել տարհանման ելքեր, որոնց քանակը պետք է որոշվի տարհանման հաշվարկային ժամանակով` հաշվի առնելով ելքի արգելափակման հավանականությունը` ըստ նախագծային լուծումների:
43. Մարդկանց տարհանման հիմնական ուղիների համար պետք է օգտագործել ամենօրյա շահագործվող անցուղիները, միջանցքները և նախասրահները: Տարհանման լրացուցիչ (հատուկ) ուղիներ թույլատրվում է նախատեսել դրանց անհրաժեշտության հիմնավորման դեպքում:
44. Տարհանման ուղիների անցուղիների, միջանցքների և այլ հորիզոնական տեղամասերի լայնությունը պետք է սահմանվի ըստ տարհանվողների թվի` ապահովելով առավելագույն թողունակություն ամենամեծաքանակ հերթափոխում, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Շենքի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներն ու դրանում նախատեսվող տարհանման ուղիները պետք է համապատասխանեցվեն քաղաքացիական պաշտպանության ոլորտի օրենսդրության պահանջներին` «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի և ՀՀՇՆ 31-03.02-2022 պահանջներին համապատասխան:
45. Աստիճանավանդակների, արտաքին ելքերի (բացի սանհանգույցները, ցնցուղարանները, ծխարանները) միջև գտնվող միջանցքի երկայնքով առավել հեռավոր սենքի դռնից մինչև մոտակա ելքը դեպի աստիճանավանդակ կամ դեպի դուրս պետք է համապատասխանի ՀՀՇՆ 21-01-2014 պահանջներին:
46. Տարհանման աստիճանավանդակների միջև թույլատրելի հեռավորությունը գերազանցելու դեպքում ներդիրներում և ներկառուցվածքներում անհրաժեշտ է նախատեսել չծխացող աստիճանավանդակներ:
47. Արտադրական շենքերում տեղակայված անտրեսոլներում և հարթակներում ներկառուցված շինություններից դեպի արտադրական շինություններ (տեղամասեր) ելքերը թույլատրվում է նախատեսել բաց սանդուղքներով:
48. Հրդեհակայունության աստիճանը, շենքերի թույլատրելի բարձրությունը և հրշեջ բաժանմունքի սահմաններում հարկի մակերեսը, շենքի կրող կառուցվածքների հրակայունության սահմանների նկատմամբ լրացուցիչ պահանջները պետք է ընդունել ՀՀՇՆ 21-01-2014 պահանջներին համապատասխան:
49. Ավտոմատ հրդեհաշիջում և հրշեջ ազդարարում (ներառյալ հրդեհի ժամանակ ազդարարման համակարգերը) պետք է նախատեսել շենքերի, շինությունների և կառույցների ավտոմատ հրդեհաշիջման և ավտոմատ հրդեհային ահազանգման համակարգերի սարքավորման, հրդեհի ժամանակ մարդկանց տարհանման ազդարարման և կառավարման վերաբերյալ ՀՀՇՆ 21-01-2014 պահանջներին:
50. Հրշեջ վերելակների սարքավորմանը, ինչպես նաև դրանց հրդեհային անվտանգությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերով:
51. Բազմահարկ շենքերի հրշեջ բաժանմունքներում պետք է լինեն հրշեջ վերելակներ:
52. Միջանցքների և տարբեր անցումների լայնությունը տարհանման ուղիներում չպետք է նեղանա:
53. Արտակարգ իրավիճակների ժամանակ շենքում գտնվող մարդկանց տարհանման համար պետք է հասանելի լինեն աշխատավայրից մի քանի ելքեր, որոնք պետք է լինեն միմյանցից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի ելքի կրակով կամ ծխով արգելափակման դեպքում աշխատակիցները կարողանան տարհանվել պահեստայինի օգնությամբ:
54. Բոլոր պահեստային ելքերն ու երթուղիները պետք է ունենան համապատասխան արհեստական լուսավորություն:
55. Մեխանիկական օդափոխության ցանկացած համակարգ պետք է մշակվի այնպես, որ հրդեհի դեպքում երաշխավորի խողովակների համակարգի միջոցով հրդեհի և ծխի անանցանելիությունը մնացած տարածքներ: Յուրաքանչյուր տարհանման սանդուղք պետք է ունենա առանձին օդափոխության համակարգ:
56. Ըստ շենքերի դասակարգման (հրդեհային վտանգավորության դասից), դրանց կատեգորիաների (պայթյունավտանգություն, հրդեհավտանգություն), ինչպես նաև շինարարական կոնստրուկցիաների հրակայունության` անհրաժեշտ է շենքի տեղակայման տարածքում նախատեսել հրշեջ հիդրանտ:
5.4. ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՍԵՆՔԵՐ
57. Վարչական շենքերում պետք է ստեղծվեն այնտեղ աշխատելու և գտնվելու համար հարմարավետ և անվտանգ պայմաններ:
58. Վարչական շենքերում նախատեսվում են տեղակայել կառավարման և ծառայությունների մատուցման, նախագծային գրասենյակների սենքեր, տեղեկատվական-տեխնիկական նշանակության սենքեր, աշխատանքի պաշտպանության և հրդեհային անվտանգության աշխատասենյակներ, ինչպես նաև ուսումնական պարապմունքների համար նախատեսված սենքեր:
59. Վարչական շենքերում սենքերի հիմնական գործառական խմբերի` վարչական անձնակազմի և ստորաբաժանումների աշխատասենյակների մակերեսները պետք է նախատեսել համաձայն ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի:
60. Վարչական շենքերի ընդհանուր, օգտակար և հաշվարկային մակերեսների, շինարարական ծավալի, կառուցապատման մակերեսի և հարկայնության հաշվարկի կանոնները պետք է ընդունել համաձայն ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի:
61. Վարչական անձնակազմի և տարբեր գործառնական նշանակություններով մասնագիտական անձնակազմի կողմից օգտագործվող սենքերի մակերեսը պետք է ընդունել հետևյալ հաշվարկով` 4 մ2 վարչական մեկ աշխատողի, 6 մ2` մասնագետ-աշխատակցի համար, հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար` 5.65- 7.65 մ2:
62. Վարչական անձնակազմի աշխատասենյակների (այդ թվում «հանգստի գոտու») մակերեսը պետք է լինի աշխատանքային տարածքների ընդհանուր մակերեսի 15%-ից ոչ ավելի:
63. Վարչական անձնակազմի և նրանց տեղակալների աշխատասենյակներին կից պետք է նախատեսվեն ընդունարաններ և խորհրդակցությունների սենյակներ: Թույլատրվում է կազմակերպել մեկ ընդունարան վարչական անձնակազմի երկու աշխատասենյակի համար: Ընդունարանի տարածքը պետք է լինի 9 մ2-ից ոչ պակաս:
64. Արտադրական և այլ կազմակերպությունների հետ նույն տարածքում վարչական շենքեր նախագծելիս անհրաժեշտ է անցումներից բացի ապահովել շենքերի հետիոտնային հասանելիությունը:
65. 250 մարդ և ավել թվաքանակով անձնակազմի դեպքում շենքերում պետք է նախատեսել խորհրդակցությունների դահլիճներ` հաշվարկված աշխատակիցների 30 տոկոսի համար` յուրաքանչյուրի համար 0.9 մ2-4.5 մ2 հաշվարկով` ելնելով կազմակերպության գործառույթների բնույթից:
66. Խորհրդակցությունների դահլիճներին կից թույլատրվում է նախատեսել հետնասրահ` դահլիճի նախագծային հզորության մինչև 10-15%-ի չափով (մակերեսով)` որպես <հանգստի գոտի>: Հաշմանդամություն ունեցող անձանց համար խորհրդակցությունների դահլիճում պետք է նախատեսվեն տեղեր` 1.65 մ2 հաշվարկով մեկ անձի համար` խորհրդակցությունների դահլիճի 5-7% մակերեսում:
67. Խորհրդակցությունների դահլիճի մուտքից` 30մ հեռավորությամբ անհրաժեշտ է նախատեսել սանհանգույցներ` այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար:
68. Շենքում մասնագիտական գրադարանի սենքերի կազմը և մակերեսը պետք է ընդունել ըստ աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
._____________________________________________________________________.
|Սենքը |Չափման |Մակերեսը մեկ |
| |միավոր |միավորի համար, մ2|
|__________________________________________|________|_________________|
|1. Ընթերցասրահ |1 տեղ |2.7 |
|__________________________________________|________|_________________|
|2. Գրքերի, աուդիո, վիդեո (էլեկտրոնային, |1000 |2.5 |
|թվային) |պահպանա-| |
| |կան | |
|__________________________________________|________|_________________|
|տեղեկատվության պահուստարան | միավոր | |
| | | |
|__________________________________________|________|_________________|
|3. Ծառայողական սենք |1 |4 |
| |աշխատան-| |
| |քային | |
| |տեղ | |
|__________________________________________|________|_________________|
|4. Գրքերի, աուդիո, վիդեո (էլեկտրոնային, |1 |5 |
|թվային) տեղեկատվության ընդունման և |աշխատան-| |
|բաշխման կետ |քային | |
| |տեղ | |
|__________________________________________|________|_________________|
|5. Կատալոգի և նոր մուտքերի ցուցահանդեսի |1000 |0.6 |
|տեղ |պահպանա-| |
| |կան | |
| |միավոր | |
._____________________________________________________________________.
69. 90 մ2 -ից ոչ ավելի մակերես ունեցող մասնագիտական գրադարանները պետք է տեղակայել մեկ սենքում:
70. Արխիվի սենքերի կազմը և մակերեսը պետք է ընդունել ըստ աղյուսակ 2-ի:
Աղյուսակ 2
._____________________________________________________________________.
|Սենքը |Մակերեսը մեկ տեղի համար, մ2 |
|________________________________________|____________________________|
|1. Ընթերցասրահ |2.7 |
|________________________________________|____________________________|
|2. Աշխատանքային սենք |4 |
|________________________________________|____________________________|
|3. Պահուստարանի սենք |որոշվում է ըստ |
| |նախագծային առաջադրանքի |
._____________________________________________________________________.
71. 54 մ2-ից ոչ ավելի մակերեսով արխիվները պետք է տեղաբաշխել մեկ սենքում:
72. Արտադրական-գործակարգավարական աշխատանքների սենքի մակերեսը պետք է ընդունել մեկ աշխատատեղի համար` 4.5 մ2 հաշվարկով:
73. Աշխատանքի անվտանգության աշխատասենյակների մակերեսը (մ2), որոշվում է ըստ կազմակերպության աշխատակիցների թվաքանակի (մարդ).
Աղյուսակ 3
._____________________________________________________________________.
|Կազմակերպության աշխատակիցների թիվը (մարդ)|Աշխատասենյակի մակերեսը (մ2)|
|_________________________________________|___________________________|
|1. Մինչև 500 (ներառյալ) |20 |
|_________________________________________|___________________________|
|2. 501-1500 (ներառյալ) |40 |
|_________________________________________|___________________________|
|3. 1501-3000 (ներառյալ) |60 |
|_________________________________________|___________________________|
|4. 3001-5000 (ներառյալ) |80 |
|_________________________________________|___________________________|
|5. 5001-ից ավել |100 |
|_________________________________________|___________________________|
|6. Աշխատանքի անվտանգության |սահմանվում է 0.5 գործակցով |
|աշխատասենյակներ շարժական շինությունների | |
|համար | |
._____________________________________________________________________.
74. Ուսումնական պարապմունքների համար նախատեսված սենքերի կազմը և մակերեսը սահմանվում են ըստ նախագծային առաջադրանքի:
75. Վարչական սենքեր նախագծելիս պետք է նախատեսել սենքերի հատակագծային լուծումների փոփոխման հնարավորություն, միաժամանակ հաշվի առնելով տվյալ մակերեսի տարածքին անհրաժեշտ ինժեներական հաղորդակցուղիների (ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, կապի համակարգեր) համակարգերի կառուցման կամ վերակառուցման անհրաժեշտությունը:
76. Այն սենքերը, որտեղ նախատեսվում է մեծ ծավալով (10 և ավելի) համակարգչային տեխնիկական սարքավորումների տեղադրում, ներկառուցում` տվյալ սենքերի ծավալահատակագծային լուծումները մեկ հարկաբաժնում կարող են համադրվել մի քանի աշխատասենյակների համակցման սկզբունքով` ապակեպատ միջնորմերի կառուցման, ընդհանուր աշխատանքային տեսադաշտի ապահովման պայմանով:
77. Վարչական անձնակազմի, ինչպես նաև գաղտնի տեղեկատվության հետ առնչվող աշխատակիցների աշխատատեղերն անհրաժեշտ է նախատեսել առանձին սենքերում:
78. Կոնֆերանս (խորհրդակցությունների) դահլիճը պետք է գործի որպես աշխատանքային հանդիպումների, խորհրդակցությունների, գործարար հանդիպումների, մամուլի ասուլիսների և շնորհանդեսների անցկացման վայր: Կոնֆերանս դահլիճը պետք է ունենա փակ ռեժիմով և ընդլայնված կազմով միջոցառումներ անցկացնելու հնարավորություն (տնօրենների խորհուրդ, բաժնետերերի ժողով, ղեկավարների և թոփ-մենեջերների ժողով, մամուլի հետ շփում):
79. Հեռակապի կենտրոնները պետք է օժտված լինեն տեղեկատվության մշակման և բաշխման հետ կապված մեծ թվով գործառույթների կատարման հնարավորությամբ:
80. Վարչական շենքերի տեղակայումը չպետք է խոչընդոտի յուրաքանչյուր արտադրական օբյեկտի և կազմակերպության ընդլայնմանը:
81. Արտադրական օբյեկտների վարչական սենքերը և դրանց համալիրները կարող են լինել արտադրական մասնաշենքերին ներկառուցված, կից կամ առանձին կառուցված:
82. Առանձին կառուցված վարչական այն շենքերը, որտեղ տեղակայված են ամենօրյա սպասարկման տարածքներ, պետք է ջեռուցվող անցումային սրահներով կապված լինեն արտադրական շենքերի հետ: Թույլատրվում է չջեռուցվող անցումային սրահներ նախատեսել տաք (մեղմ) կլիմայական պայմաններով համայնքներում: Միաժամանակ պարտադիր պայման է շենքում տաք հագուստի պահման կետի առկայությունը:
5.5. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՍԵՆՔԵՐ
83. Կազմակերպությունների կենցաղային (տնտեսական, օժանդակ) շենքերում պետք է նախատեսել սենքեր աշխատակիցների սպասարկման համար, մասնավորապես.
1) սանիտարակենցաղային,
2) առողջապահական,
3) հասարակական սննդի:
5.5.1. Սանիտարակենցաղային սենքեր
84. Սանիտարակենցաղային սենքերի կազմում ներառվում են հանդերձարանները, հանգստի սենյակները, ցնցուղարանները, սանհանգույցները, ծխարանները, կիսացնցուղների տեղակայման հատվածները, տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման կամ հովացման, արտահագուստի վերամշակման, պահպանման և տրամադրման համար սենքեր` համաձայն N 2.2.8-003-12 սանիտարական կանոնների և նորմերի: Թույլատրվում է ի լրումն նշվածների նախատեսել նաև այլ սանիտարակենցաղային սենքեր և սարքավորումներ:
85. Լվացքատների, քիմիական մաքրման, արտահագուստի պաշտպանիչ տոգորանյութի վերականգնման և վնասազերծման սենքերի կազմը և մակերեսը պետք է սահմանվեն նախագծային փաստաթղթերի տեխնոլոգիական մասում` համաձայն N 2.2.8-003-12 սանիտարական կանոնների և նորմերի:
86. Կենցաղային սենքերում երկրաչափական հարաչափերը, առանցքների և սարքավորումների շարքերի միջև ու անցումների լայնության նվազագույն հեռավորությունները պետք է ընդունել ըստ աղյուսակ 4 -ի:
Աղյուսակ 4
._____________________________________________________________________.
|Անվանումը |Ցուցանիշ, (մ) |
|___________________________________________________|_________________|
|1. Չափերը հատակագծում | |
|___________________________________________________|_________________|
|1) խցիկներ. | |
|___________________________________________________|_________________|
|ա. ցնցուղարանների` փակ |1,8 x 0,9 |
| |(1,8 x 1,8) |
|___________________________________________________|_________________|
|բ. ցնցուղարանների` բաց և միջանցիկ անցումներով, |0,9 x 0,9 |
|կիսացնցուղարանների |(1,2 x 0,9) |
|___________________________________________________|_________________|
|գ. կանանց հիգիենայի |1,8 x 1,2 |
| |(1,8 x 2,6) |
|___________________________________________________|_________________|
|դ. զուգարանների (սանհանգույցների) |1,2 x 0,8 |
| |(1,8 x 1,65) |
|___________________________________________________|_________________|
|2) նստարաններ հանդերձասենյակում |0,3 x 0,8 |
| |(0,6 x 0,8) |
|___________________________________________________|_________________|
|3) տաք և սառը ջրամատակարարման սարքավորում |0,5 x 0,7 |
|___________________________________________________|_________________|
|4) պահարաններ հանդերձասենյակում հագուստի համար` | |
|կախված կլիմայական գոտուց և հատուկ հագուստից ու | |
|կոշիկից*. | |
|___________________________________________________|_________________|
|ա. II Բ, IIԳ, IIԴ, IIIԲ, IIIԳ, IV |0,25 x 0,5 |
|___________________________________________________|_________________|
|բ. I Գ, IԵ, IIԱ, IIIԱ |0,33 x 0,5 |
|___________________________________________________|_________________|
|գ. I Ա, IԲ, IԴ և հաշմանդամություն ունեցող անձանց |0,4 x 0,5 |
|համար | |
|___________________________________________________|_________________|
|2. Բարձրության չափերը | |
|___________________________________________________|_________________|
|1) բաժանիչ միջնապատեր (միջնորմներ). | |
|___________________________________________________|_________________|
|ա. մինչև միջնապատի (միջնորմի) վերևը |1,8 |
|___________________________________________________|_________________|
|բ. հատակից մինչև միջնապատի (միջնորմի) ներքևը |0,2 |
|___________________________________________________|_________________|
|գ. հագուստի պահարաններ |1,65 |
|___________________________________________________|_________________|
|3. Հեռավորությունը սանիտարական սարքերի առանցքների | |
|միջև | |
|___________________________________________________|_________________|
|1) լվացարաններ |0,65 |
|___________________________________________________|_________________|
|2) զուգարանակոնքեր |0,7 |
|___________________________________________________|_________________|
|4. Շարքերի միջև միջանցքների լայնությունը | |
|___________________________________________________|_________________|
|1) ցնցուղարանների փակ խցիկներ, լվացարաններ |1,2 (1,8) |
|___________________________________________________|_________________|
|2) սանհանգույցների խցիկներ, զուգարանակոնքեր |1,5 (1,8) |
|___________________________________________________|_________________|
|3) կանանց հիգիենայի խցիկներ |2 |
|___________________________________________________|_________________|
|5. Հանդերձարանի հագուստի պահման պահարաններ` շարքի | |
|մեջ բաժանմունքների քանակի դեպքում. | |
|___________________________________________________|_________________|
|1) մինչև 18 |1,4/1 ** |
| |(2,4/1,8) |
|___________________________________________________|_________________|
|2) 18-ից մինչև 36 |2/1,4 ** |
| |(2,4/1,8) |
|_____________________________________________________________________|
|6. Պատի և սարքավորումների շարքերի միջև անցումների լայնությունը պետք|
|է կրճատել 40%-ով, շարքի մեջ սարքավորումների վեց միավորից ավելի |
|դեպքում` ավելացնել 25%-ով: |
|7. Զգեստապահարանների միջև փակուղային միջանցքների դեպքում շարքում |
|բաժանմունքների թիվը պետք է կրճատել 35%-ով: |
|8. Փակագծերում նշված են հաշմանդամություն ունեցող անձանց համար |
|ցուցանիշները: |
|9. Արտահագուստի սովորական կազմի համար (վերնահագուստ (խալատ), գոգնոց, |
|աշխատանքային զգեստ` թեթև կոմբինեզոն) պետք է նախատեսել հատակագծում |
|0.25 x 0.5 մ չափերով զգեստապահարաններ, ընդլայնված կազմի համար |
|(սովորական կազմ, գումարած ներքնազգեստ, անհատական պաշտպանիչ միջոցներ)`|
|0.33 x 0.5 մ ծանրաքաշ արտահագուստների համար (ընդլայնված կազմ, |
|գումարած կիսամուշտակներ, ճտքավոր կոշիկներ, հատուկ կոմբինեզոններ) `0.4|
|x 0.5 մ: |
|10. Հայտարարում բերված է առանց նստարանների պահարանների շարքերի |
|անցումների միջև լայնությունը: |
._____________________________________________________________________.
87. Կենցաղային սպասարկման կազմակերպությունների շենքեր նախագծելիս նախատեսել այնպիսի ծավալահատակագծային լուծումներ, որոնք հնարավոր կլինի վերանայել կազմակերպության վերապրոֆիլավորման դեպքում:
88. Հանգստի սենյակը կահավորվում է համապատասխան կահույքով, կախիչներով, լվացարաններով, խմելու ջրով, ապահովվում է տաքացման և/կամ հովացման սարքավորումներով: Հանգստի սենյակը նախատեսվում է այն կազմակերպություններում, որտեղ առկա են սառեցնող և տաքացնող միկրոկլիմայով աշխատատեղեր, իսկ աշխատանքային գործընթացը պայմանավորված է աշխատակիցների առանձնահատուկ ծանրաբեռնվածությամբ (քիմիական, կենսաբանական վտանգավոր միջավայր, թունավոր նյութերի ազդեցություն, լաբորատոր փորձարկումներ, հերթափոխով աշխատանք, աշխատանքի բարդ և տեխնիկապես վտանգավոր պայմաններ և այլն)` աշխատանքի ընթացքում աշխատակիցների հանգստի նպատակով:
89. Արտադրությունում անմիջականորեն զբաղված աշխատակիցների համար սանիտարակենցաղային սենքերը պետք է նախագծվեն արտադրական գործընթացների խմբերի հաշվառմամբ` համաձայն 5-րդ աղյուսակի:
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում