29.01.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասն ««Ազգային անվտանգության մարմինների մասին»,» բառերից հետո լրացնել ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»,» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «ազգային անվտանգության մարմիններում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) պետական պահպանության ծառայությունը:»:
i
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «Ազգային անվտանգության մարմինները,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունը,» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը «ազգային անվտանգության մարմինների,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերով:
i
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Պետական պահպանության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-10-րդ և 12-14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
i
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-616-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2022 թվական: