Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Ճ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2022 թվականի N 2011-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1602-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 744-Ն որոշումը.

i

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1392-Ն որոշումը.

i

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշումը.

i

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 993-Ն որոշումը.

i

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո և 1-ին կետի 6-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2022
N 2011-Ն
Որոշում