Սեղմել Esc փակելու համար:
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ Վ ...

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

22 նոյեմբերի 2022 թվականի N 5-Ն

 

ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ (ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ) ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԻՇԵՐՆ ՕԴԱՆԱՎԻ ՎՐԱ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՄԱՆ ԵՎ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՆՇԱԳԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով և 21-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել`

1) օդանավերի ապագրանցման և պիտանիության արտահանման վկայականներ (սերտիֆիկատներ) տալու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) ազգային և գրանցման նիշերն օդանավի վրա արտապատկերման և օդանավերի նշագծման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի պետական ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված N 1

Քաղաքացիական ավիացիայի

կոմիտեի նախագահի

2022 թվականի նոյեմբերի 22-ի

N 5-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ (ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ) ՏԱԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և պետական (ոչ ռազմական) օդանավերի ապագրանցման սերտիֆիկատի և պիտանիության արտահանման սերտիֆիկատի տրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը մշակվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) և դրա հավելված 8-ի` «Օդանավերի թռիչքային պիտանիություն», Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 9760 փաստաթղթի և «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջներին համապատասխան:

3. Սույն կարգում կիրառվող տերմիններն ու հասկացություններն օգտագործվում են Չիկագոյի կոնվենցիայի և դրա հավելված 8-ի` «Օդանավերի թռիչքային պիտանիություն», Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 9760 փաստաթղթի և Օրենքում օգտագործվող հասկացություններին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և պետական (ոչ ռազմական) օդանավերի ապագրանցման սերտիֆիկատը և օդանավերի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատը տրվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից:

5. Ապագրանցման սերտիֆիկատի և արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի, ինչպես նաև դրանց հետ կապված քաղվածքների, տեղեկանքների տրամադրումը կատարվում է հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո` 15 օրվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել օդանավի ֆիզիկական վիճակն ուսումնասիրելու նպատակով ստուգման անհրաժեշտության դեպքում: Սույն կարգով նախատեսված` ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության կամ փաստաթղթերի ոչ լրիվ ներկայացման դեպքում Կոմիտեն դիմողին գրավոր` հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է թերությունների մասին: Հետագա քննարկումը կատարվում է դիտողությունները վերացնելուց և Կոմիտե այդ մասին գրավոր հայտնելուց ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 15 օրվա ընթացքում:

 

2. ՕԴԱՆԱՎԸ ՌԵԳԻՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ (ԱՊԱԳՐԱՆՑԵԼՈՒ) ԿԱՐԳԸ

 

6. Օդանավը Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրից (այսուհետ` Ռեգիստր) կամ դրա հավելվածից հանվում է.

1) սեփականատիրոջ կան նրա ներկայացուցչի հայտի հիման վրա (Ձև 1),

2) եթե օդանավի գրանցման պայմանները չեն համապատասխանում Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջներին,

3) եթե օդանավը գրանցված է որպես ռազմական օդանավ,

4) եթե օդանավն ապամոնտաժվել, վերացվել, կամ անհետ կորած է համարվել, և որոնողական աշխատանքներն ավարտված են,

5) եթե օդանավը վերջին երեք տարվա ընթացքում չի ունեցել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը Կոմիտեի կողմից սահմանված ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը,

6) եթե օդանավը դուրս է գրված կամ հանված է շահագործումից:

7. Սահմանված կարգով տրված օդանավի գրանցման ժամանակավոր սերտիֆիկատի գործողության ժամկետը լրանալու դեպքում օդանավի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը օդանավը գրանցելու վերաբերյալ հայտ է ներկայացնում Կոմիտե` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 20-Ն հրամանով սահմանված կարգով:

8. Եթե ռեգիստրում նշված է, որ օդանավը հանդիսանում է գրավի առարկա, ապա օդանավը չի հանվում ռեգիստրից առանց գրավառուի գրավոր համաձայնության:

9. Հայաստանի Հանրապետության օդանավը ռեգիստրից հանելու դեպքում սեփականատերը կան նրա ներկայացուցիչը տալիս է հայտ (Ձև 1) և Կոմիտե է ներկայացնում`

1) օդանավի գրանցման սերտիֆիկատը,

2) օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը:

10. Հայաստանի Հանրապետության օդանավը Ռեգիստրից հանելու և օտարերկրյա պետություն արտահանելու դեպքում սեփականատերը, անհրաժեշտության դեպքում, հայտում կատարում է համապատասխան նշում օդանավի թռիչքի թույլտվության (Ձև 4) և/կամ օդանավի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի (Ձև 2) ստացման համար:

 

3. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ (ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ) ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Ռեգիստրից օդանավի դուրսգրման և օտարերկրյա պետությունում գրանցելու դեպքում, սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի հայտի (Ձև 1) հիման վրա Կոմիտե վերադարձված օդանավի գրանցման սերտիֆիկատի և օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի փոխարեն տրվում է օդանավի ապագրանցման սերտիֆիկատ (Ձև 3): Հայտի հիման վրա անհրաժեշտության դեպքում տրվում են նաև օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատ (Ձև 2) և օդանավի թռիչքի թույլտվություն (Ձև 4)` օդանավը տեղափոխելու նպատակով:

12. Օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատի հատկացման դեպքում սեփականատերը կամ շահագործողը Կոմիտե է ներկայացնում օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտը (Ձև 5) և նշանակման պետության կողմից ներկայացվող հատուկ պահանջները կամ լրացուցիչ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կապ է հաստատում նշանակման պետության ավիացիոն իշխանությունների հետ` վերջինիս կողմից ներկայացվող հատուկ պահանջների կամ լրացուցիչ տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների և համաձայնեցման նպատակով:

13. Օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատում գրանցվում է նշանակման պետությունը, նշանակման պետության հետ համաձայնեցված բացառությունները` առկայության դեպքում և սերտիֆիկատի գործողության ժամկետը:

14. Օդանավի թռիչքի թույլտվությունը տրվում է օդանավը տեղափոխելու համար և չի տալիս օդանավն առևտրային նպատակներով շահագործելու իրավունք` համաձայն Կոնվենցիայի թիվ 8` «Օդանավի թռիչքային պիտանիություն» հավելվածի «Թռիչքային պիտանիության ձեռնարկի»:

15. Նշանակման պետություն ժամանելուն պես կամ գործողության ժամկետը լրանալիս օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատն ուժը կորցնում է:

16. Օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատն ուժը կորցնում է նաև այդ օդանավն օտարերկրյա պետության ռեգիստրում (գրանցամատյանում) գրանցվելու դեպքում:

17. Օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատն ունի գրանցման համար: Սերտիֆիկատների տրման հաշվառումը վարվում է հատուկ մատյանում:

 

Ձև 1

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին

To the Civil Aviation Committee of RA

 

ՀԱՅՏ

APPLICATION

 

Խնդրում եմ հանել _________________________________, որի սեփականատեր է

    By present we apply     (օդանավի տեսակը, ազգային և

for de-registration of  գրանցման նիշերը)

(type of aircraft, national and

registration marks)

 

հանդիսանում __________________________________________________________

owned by

 

Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից և տալ ՕԴԱՆԱՎԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ և

from the Aircraft Registry of the Republic of Armenia and issue the Aircraft Certificate of Deregistration and

 

* ՕԴԱՆԱՎԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ []

Export Certificate of Airworthiness

    * ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ                        []

 

Permit to Fly

_________________________________________ գրանցման համար

For registration in (ներմուծող պետության անվանումը)

(name of importing state)

 

* Նշում` նշել ըստ անհրաժեշտության

* Note: tick as required

 

ՕԴԱՆԱՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Aircraft Data

 

1. Տեսակը և արտադրողը _____________________________________________

Type and manufacturer

2. Գործարանային (սերիական) համարը___________________________________

Manufacturer serial number

3. Գործարանի թողարկման ամսաթիվը ___________ վերջին նորոգման ամսաթիվը`

Date of manufacture եթե կիրառելի է

Date of last overhaul, if applicable

4. Օդանավի նշանակությունը___________________________________________

Aircraft category

5. Տեխնիկական զննման կամ թռիչքային փորձարկման ամսաթիվը________________

Date of aircraft inspection or check flight

 

6. Ում կողմից է կատարվել տեխզննումը կամ թռիչքային փորձարկումը_________

The aircraft inspection or check flight is performed by

___________________________________________________________________

 

Օդանավի սեփականատեր

    Owner                 __________________________________________

                          /ազգանուն, ստորագրություն/ /name, signature/

                          «___» ________20___թ.

______________________________________________________________________

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը

Resolution of Airworthiness Department of the Civil Aviation Committee of the Republic of Armenia

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

«___» ________20___թ.  ________________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/

 

Ձև 2

 

._________________________________________________________________________.

|                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                         |

|                          REPUBLIC OF ARMENIA                            |

|                                                                         |

|                     ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ                       |

|                       CIVIL AVIATION COMMITTEE                          |

|                                                                         |

|              ՕԴԱՆԱՎԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ                 |

|                  EXPORT CERTIFICATE OF AIRWORTHINESS                    |

|                                 N XXX                                   |

|                                                                         |

|   Սույն սերտիֆիկատը հավաստում է, որ ներքոհիշյալ արտադրանքը ստուգված է   |

|և  վկայականի վավերացման պահին համարվում է պիտանի` համաձայն Հայաստանի     |

|Հանրապետությունում գործող պահանջների և  արտահանող պետության հատուկ       |

|պահանջների` բացառությամբ ներքոհիշյալից:                                  |

|   Սույն վկայականը չի հավաստում համապատասխանությունը վաճառողի և  գնորդի  |

|միջև  ցանկացած համաձայնագրին կամ պայմանագրին և  չի տալիս օդանավի         |

|շահագործման իրավունք:                                                    |

|   This certifies that the product identified below has been examined    |

|and as of the date of this Certificate, is considered airworthy in       |

|accordance with the regulations of the Republic of Armenia and is in     |

|compliance with those special requirements of the importing State, except|

|as stated below.                                                         |

|   This certificate does not attest to compliance with any agreements or |

|contracts between the vendor and purchaser, nor does it constitute       |

|authority to operate an aircraft.                                        |

|                                                                         |

|   1. Արտադրանքը _________________________________________________       |

|   Product                                                               |

|   2. Արտադրողը և  տիպը __________________________________________       |

|   Manufacturer and model                                                |

|   3. Սերիական համարը ____________________________________________       |

|   Serial number                                                         |

|   4. [] Նոր             [] Օգտագործված օդանավ                           |

|                                                                         |

|   New                   Used aircraft                                   |

|                                                                         |

|   5. Օդանավի արտահանման պետությունը ______________________________      |

|   State to which exported                                               |

|   6. Բացառություններ ____________________________________________       |

|   Exceptions   __________________________________________________       |

|                __________________________________________________       |

|                                                                         |

|   Թռիչքային պիտանիության վարչության պետ                                 |

|                                                                         |

|   Director of Airworthiness Department ________________________________ |

|                                          (Ստորագրություն, Ազգանուն)     |

|                                              (Signature, Name)          |

|                                                                         |

|   Կ.Տ.                      Տրված է                                     |

|                             Date of Issue _____________ _____ 20__թ.    |

|                                                                         |

|   Seal                                                                  |

|                             Ուժի մեջ է մինչև                            |

|                             Validity ______________ _____ 20__թ.        |

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

Ձև 3

 

.____________________________________________________________________.

|                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                       |

|                       REPUBLIC OF ARMENIA                          |

|                                                                    |

|                  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ                     |

|                    CIVIL AVIATION COMMITTEE                        |

|                                                                    |

|                 ՕԴԱՆԱՎԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ                     |

|            CERTIFICATE OF DEREGISTRATION OF AIRCRAFT               |

|                              N XXX                                 |

|                                                                    |

|1. Նախկին ազգային և  գրանցման նիշերը                                |

|Previous nationality and registration marks ________________________|

|2. Օդանավի տիպը և  նշանակությունը                                   |

|Aircraft type and category _________________________________________|

|3. Սերիայի/գործարանային համարը                                      |

|Serial or manufactory N ____________________________________________|

|4. Օդանավի վերջին սեփականատերը                                      |

|Last owner of the aircraft ________________________________________ |

|___________________________________________________________________ |

|                                                                    |

|Սույնով հավաստվում է, որ տվյալ օդանավը «» 20 թ. հանված է Հայաստանի |

|Հանրապետության օդանավերի Ռեգիստրից` 1944 թվականի դեկտեմբերի 7-ի     |

|«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիային և  2007      |

|թվականի փետրվարի 22-ի «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության    |

|օրենքին համապատասխան:                                               |

|It is hereby certified that the above aircraft has been deleted from|

|the Register of the Republic of Armenia on __________ _____ 200_ in |

|accordance with the Convention on International Civil Aviation dated|

|7 December 1944 and with the Aviation Law of the Republic of Armenia|

|____________________________________________________________________|

|Թռիչքային պիտանիության վարչության պետ                               |

|Director of Airworthiness Department _____________________________  |

|                                       (Ստորագրություն, Ազգանուն)   |

|                                            (Signature, Name)       |

|                                                                    |

|Կ.Տ.                                                                |

|Տրված է                                                             |

|Seal                                                                |

|Date of Issue _____________ _____»20__թ.                            |

|                                                                    |

.____________________________________________________________________.

 

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ CIVIL AVIATION COMMITTEE

 

ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ PERMIT TO FLY OF AIRCRAFT N XXXX

 

._____________________________________________________________________.

|1. Ազգային և        |2. Օդանավ արտադրողը,        |3. Օդանավի սերիայի |

|գրանցման նիշերը     |արտադրողի կողմից օդանավի    |համարը             |

|Nationality and     |նշագրումը                   |Aircraft serial    |

|registration marks  |Manufacturer, manufacturer's|number             |

|____________________|designation of aircraft     |___________________|

|                    |________________________    |                   |

|                    |________________________    |                   |

|_____________________________________________________________________|

|4. Թույլտվության բովանդակությունը __________________________________ |

|____________________________________________________________________ |

|The permit covers __________________________________________________ |

|____________________________________________________________________ |

|_____________________________________________________________________|

|5. Սահմանափակումներ/Նշումներ                                         |

|Limitation/ Remarks                                                  |

|_____________________________________________________________________|

|Սույնով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ՀՀ տարածքային կառավարման և    |

|ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 20-Ն       |

|հրամանի համաձայն թույլ է տալիս տվյալ ինքնաթիռի ներքոհիշյալ հատուկ    |

|պայմաններով թռիչքը ՀՀ օդային տարածքում: Սույն թույլտվությունը գործում|

|է նաև  այլ երկրների օդային տարածքներում թռիչքներ իրականացնելու       |

|նպատակով` տվյալ երկրների համապատասխան մարմինների կողմից լրացուցիչ    |

|թույլտվության առկայության պայմանով:                                  |

|The Civil Aviation Committee of the Republic of Armenia granted by   |

|virtue of the Order No. 20-N of the Minister of Territorial          |

|Administration and Infrastructure of the Republic of Armenia, dated  |

|18.11.2022, hereby permit noted aircraft to fly within the airspace  |

|of the Republic of Armenia. This permit is also valid for flight     |

|within other States provided separate approval is obtained from the  |

|competent authorities of such States.                                |

|_____________________________________________________________________|

|Թռիչքային պիտանիության վարչության պետ                                |

|Head of Airworthiness Department Department ________________________ |

|                                           (Ստորագրություն, Ազգանուն)|

|                                                 (Signature, Name)   |

|                                                                     |

|Կ.Տ.                  Տրված է                                        |

|Seal                  Date of Issue _____________ «_____» 20__թ.     |

._____________________________________________________________________.

 

Ձև 5

 

Ակտ

տեխնիկական վիճակի ստուգման և օդանավի թռիչքային պիտանիության որոշման

Report about the aircraft technical condition check and determination

of the aircraft airworthiness

 

Հանձնաժողովը կազմով.

The commission composed of

 

Նախագահ_____________________________________________________________

    Chairman        /պաշտոնը, Ա.Ա.Հ./ /position, name/

Անդամներ   __________________________________________________________

    Members         /պաշտոնը, Ա.Ա.Հ./ /position, name/

_____________________________________________________________________

                    /պաշտոնը, Ա.Ա.Հ./ (position, name/

_____________________________________________________________________

                    /պաշտոնը, Ա.Ա.Հ./ (position, name/

 

կատարել է տեխնիկական զննում

 

    «___»_______ 20__թ.                       ___________________________

performed a technical condition check of   /օդանավի տեսակը, ազգային

և գրանցման նիշերը/

/type of aircraft,

nationality and

registration marks/

______________________________________________________________________

/գործարանային կամ սերիական համարը/ /manufacturer or serial number/

 

1. Օդանավի տվյալները

Aircraft data

 

- գործարանի թողարկման ամսաթիվը

    Date of manufacture               _________________

 

- թռիչքը շահագործման սկզբից

    Time since new                    _________________ /ժամ/ /hours/

 

- վայրէջքները շահագործման սկզբից

    Landings since new                _________________

 

- *վերջին նորոգման ամսաթիվը

    Date of the last repair           _________________

 

- *թռիչքը վերջին նորոգումից հետո

    Time since the last repair        _________________ /ժամ/ /hours/

 

- *վերջին նորոգումից հետո վայրէջքների թիվը

Landings since the last repairmanufacture  _________________

- *մինչև նորոգումը գոյապաշարի մնացորդը ______ժամ,

օրացուցային`_______տարի,_______ամիս

* Time remaining till the next repair hours,

    calendar time:    years   months

- *մինչև նորոգումը վայրէջքների գոյապաշարի մնացորդը _________________

Landings remaining till the next repair

- *նորոգումների քանակը ________________

Number of repairs

*Նշում` Եթե կիրառելի է

Note: If applicable

 

2. Շարժիչների և օդային պտուտակների տվյալները.

Engines and propellers data

 

._______________________.

/շարժիչի տեսակը/ /model of the engine/ _____ |1-ին,|2-րդ,|3-րդ,|4-րդ,|

/օդային պտուտակի տեսակը/ /model of           |1st  |2nd  |3rd  |4th  |

the propeller/ _______                       |     |     |     |     |

._____________________________________________|_____|_____|_____|_____|

|/շարժիչի գործարանային համարը/ /engine serial |     |     |     |     |

|number/                                      |     |     |     |     |

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|/աշխատանքը շահագործման սկզբից, ժամ/          |     |     |     |     |

|/time since new, hours/                      |     |     |     |     |

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|/աշխատանքը վերջին նորոգումից հետո, ժամ/      |     |     |     |     |

|/time since the last shop visit, hours/      |     |     |     |     |

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|/մինչև  նորոգումը ռեսուրսի մնացորդը, ժամ/    |     |     |     |     |

|/time remaining till the next shop visit,    |     |     |     |     |

|hours/                                       |     |     |     |     |

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|օդային պտուտակի գործարանային համարը          |     |     |     |     |

|/propeller serial number/                    |     |     |     |     |

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|աշխատանքը շահագործման սկզբից, ժամ            |     |     |     |     |

|/time since new, hours/                      |     |     |     |     |

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|/աշխատանքը վերջին նորոգումից հետո, ժամ/      |     |     |     |     |

|/time since the last shop visit, hours/      |     |     |     |     |

._____________________________________________________________________.

Հավելված 4 (թերթի հակառակ կողմը)

Annex 4 (reverse side)

 

3. Օդանավը վերջին անգամ զննվել է ___________ ձևի պարբերական տեխնիկական

The aircraft was last checked in the form of

base maintenance check

սպասարկման ծավալով, քարտ կարգագիր N ____________ «___» ________20___թ.

Job card/Certificate of Release to

Service

 

4. Օդանավի լրակազմությունը __________________________________________

The aircraft completeness

 

5. Պարտադիր կատարման ենթակա բոլոր լրամշակումները սույն ակտի կազմման ժամանակ կատարված են, բացառությամբ`

All mandatory modifications are implemented at the time of the present report completion, with the exception of:

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

6. Հանձնաժողովի եզրակացությունը օդանավին Գրանցման վկայականի և/կամ Թռիչքային պիտանիության սերտիֆիկատի կամ Արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման հնարավորության վերաբերյալ

The commission resolution about the possibility to issue a Certificate of the aircraft registration and/or Airworthiness certificate or Export Airworthiness certificate

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

Նախագահ

    Chairman         _____________________

 

Անդամներ

    Members          _____________________

                     _____________________

                     _____________________

 

«___» ________20___թ.

 

----------------------------------------------------------------------

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը

The resolution of Airworthiness Department of the Civil Aviation Committee of the Republic of Armenia

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

«___» ________20___թ. _______________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/

 

Հավելված N 2

Քաղաքացիական ավիացիայի

կոմիտեի նախագահի

2022 թվականի նոյեմբերի 22-ի

N 5-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԻՇԵՐՆ ՕԴԱՆԱՎԻ ՎՐԱ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՄԱՆ ԵՎ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՆՇԱԳԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օդանավերի վրա ազգային և գրանցման նիշերի արտապատկերման և օդանավերի նշագծման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) և դրա հավելված 7-ի` «Օդանավերի ազգային և գրանցման նիշերը», ինչպես նաև «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջներին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում կամ դրա հավելվածում գրանցված յուրաքանչյուր քաղաքացիական օդանավի շնորհվում է ազգային և գրանցման նիշեր: Ազգային և գրանցման նիշերը նշագծվում են օդանավի վրա և գրանցվում են օդանավի գրանցման սերտիֆիկատում:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի համար առանձնացված և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հանձնաժողովի կողմից հաստատված ազգային նիշը բաղկացած է երկու լատինական գլխատառերից` EK, իսկ Հայաստանի Հանրապետության պետական օդանավերի համար հանդիսանում է «Armenia» կամ «REPUBLIC OF ARMENIA» և/կամ «Հայաստան» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Գրանցման նիշը բաղկացած է տառերից, թվերից կամ տառաթվային համադրությունից, որը տրվում է Կոմիտեի կողմից և գրառվում է ազգային նիշից հետո: Եթե գրանցման նիշի առաջին պայմանանշանը տառ է, ապա դրանից առաջ դրվում է միացման գծիկ:

5. Եթե գրանցման նիշը բաղկացած է տառերից, այս նպատակով չեն կիրառվում կոմբինացիաներ, որոնք կարող են ընդունվել իբրև հինգտառանի ազդանշաններ միջազգային կոդի (Մաս 2), Q կոդով կիրառվող, Q տառով սկսվող երեք տառից բաղկացած կոմբինացիաներ, ինչպես նաև կոմբինացիաներ, որոնք կարող են որպես SOS կամ նմանատիպ արտակարգ ազդանշան ընկալվել, օրինակ` XXX, PAN և TTT: Սույն կոդերի վերաբերյալ տեղեկատվությունը պահվում է էլեկտրակապի միջազգային գործող օրակարգում:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԻՇԵՐԻ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՄԱՆ ԵՎ ՆՇԱԳԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Օդանավի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար օգտագործվում է ներկ կամ ցանկացած այլ միջոցներ, որոնք ապահովում են պաշտպանության համանման աստիճան: Ազգային և գրանցման նիշերը ողջ ժամանակ պետք է լինեն հստակորեն տարբերակվող և տեսանելի:

7. Թռչող սարքն ունի ճանաչելիության վահանակ, որտեղ նշված են, առնվազն, ազգային և գրանցման նիշը: Վահանակը պատրաստվում է հրակայուն մետաղից կամ այլ հրակայուն նյութից` օժտված համապատասխան ֆիզիկական հատկություններով և կցվում է թռչող սարքին գլխավոր մուտքի մոտ տեսանելի տեղում կամ, առանց օդաչուի չկառավարվող աերոստատի դեպքում այն կցվում է օգտակար բեռի արտաքին մասի տեսանելի տեղում:

8. Նիշերը նշագծվում են`

1) Օդից ծանր թռչող սարքեր.

ա. Թևեր. Օդից ծանր թռչող սարքերի վրա նիշերը նշագծվում են մի տեղում թևի կոնստրուկցիայի ներքևի մակերևույթի վրա: Դրանք նշագծվում են թևի կոնստրուկցիայի ներքևի մակերևույթի ձախ կեսի վրա, եթե դրանք չեն զբաղեցնում այդ ողջ մակերևույթը: Հնարավորության դեպքում նիշերը տեղաբաշխվում են թևի առջևի և հետին եզրերից հավասարաչափ հեռավորության վրա: Տառերի և թվերի գագաթները ուղղված են դեպի թևի առջևի եզրի կողմերը.

բ. Ֆյուզելաժ (կամ համանման կոնստրուկցիա) և պոչաթևերի ուղղաձիգ մակերևույթները: Օդից ծանր թռչող սարքերի վրա նիշերը նշագծվում են կամ ֆյուզելաժի (կամ համանման կոնստրուկցիայի) յուրաքանչյուր կողմի վրա թևերի և պոչաթևի մակերևույթի միջև, կամ պոչաթև ուղղաձիգ մակերևույթների վերին կեսի վրա: Եթե նիշերը տեղաբաշխված են պոչաթևի մեկ ուղղաձիգ մակերևույթի վրա, ապա դրանք նշագծվում են յուրաքանչյուր կողմից: Եթե նիշերը տեղաբաշխված են պոչաթևի մի քանի ուղղաձիգ մակերևույթների վրա, ապա դրանք նշագծվում են արտաքին մակերևույթների դրսի կողմերի վրա.

գ. Հատուկ դեպքեր: Եթե օդից ծանր թռչող սարքերի կոնստրուկցիայում բացակայում են 1 և 2 կետերում նշված համանման մասերը, ապա նիշերը նշագծվում են այնպես, որպեսզի ապահովեն օդանավի արագ ճանաչելիությունը.

2) Օդից թեթև թռչող սարքեր.

ա. Դիրիժաբլներ. Դիրիժաբլի վրա նիշերը նշագծվում են կամ ֆյուզելաժի, կամ կայունացուցչի մակերևույթի վրա: Եթե նիշերը նշագծվում են ֆյուզելաժի վրա, դրանք տեղակայվում են ֆյուզելաժի երկայնքով կողմերից յուրաքանչյուրի վրա, ինչպես նաև սիմետրիկության գծի ուղղությամբ վերին մակերևույթի վրա: Եթե նիշերը նշագծվում են կայունացուցչի մակերևույթի վրա, դրանք տեղակայվում են հորիզոնական և ուղղաձիգ կայունացուցիչների վրա, հորիզոնական կայունացուցչի վրա նիշերը նշագծվում են վերին մակերևույթի աջ մասում և ստորին մակերևույթի ձախ մասում, ընդ որում, տառերի և թվերի գագաթներն ուղղված են դեպի թևի առջևի եզրը, հորիզոնական կայունացուցչի վրա նիշերը նշագծվում են կայունացուցչի ստորին մասի յուրաքանչյուր կողմի վրա, ընդ որում, տառերը և թվերը նշագծվում են հորիզոնական.

բ. Շրջանաձև աերոստատներ (բացի առանց օդաչուի չկառավարվող աերոստատների): Նիշերը նշագծվում են երկու տրամագծորեն հակառակ տեղերում: Դրանք նշագծվում են աերոստատի առավելագույն հորիզոնական շրջանագծի մոտ.

գ. Ոչ շրջանաձև աերոստատներ (բացի առանց օդաչուի չկառավարվող աերոստատների): Նիշերը նշագծվում են դրա յուրաքանչյուր կողմի վրա: Դրանք նշագծվում են աերոստատի առավելագույն կողային հատման գծին մոտ անմիջապես կախովի գոտու վերևը կամ զամբյուղի կախովի լարերի ամրացման կետերից վերև.

դ. Օդից թեթև թռչող սարքեր (բացի առանց օդաչուի չկառավարվող աերոստատների): Կողային նիշերը նշագծվում են այնպես, որպեսզի տեսանելի լինեն երկու կողմերից և ցամաքից.

ե. Առանց օդաչուի չկառավարվող աերոստատներ: Նիշերը նշագծվում են ճանաչելիության վահանակի վրա:

9. Նիշերի յուրաքանչյուր առանձին խմբում տառերը և թվերն ունեն միևնույն բարձրություն:

1) Օդից թեթև թռչող սարքեր նիշերը նշագծվում են.

ա. օդից թեթև թռչող սարքերի վրա (բացի առանց օդաչուի չկառավարվող աերոստատների) նիշերը ունեն առնվազն 50 սմ բարձրություն.

բ. առանց օդաչուի չկառավարվող աերոստատների նիշերի չափսերը որոշվում են գրանցման պետության կողմից` հաշվի առնելով օգտակար բեռի չափսը, որին փակցվում է ճանաչելիության վահանակ.

2) Օդից ծանր թռչող սարքերի նիշերը նշագծվում են.

ա. Թևեր. Օդից ծանր թռչող սարքերի վրա նիշերի բարձրությունը կազմում է առնվազն 50 սմ.

բ. Ֆյուզելաժ (կամ համանման կոնստրուկցիա) և պոչաթևերի ուղղաձիգ մակերևույթները. Ֆյուզելաժի (կամ համանման կոնստրուկցիայի) և օդից ծանր թռչող սարքերի պոչաթևերի ուղղաձիգ մակերևույթների վրա նիշերն ունեն առնվազն 30 սմ բարձրություն.

գ. Հատուկ դեպքեր. Եթե օդից ծանր թռչող սարքերի կոնստրուկցիայում բացակայում են 1 և 2 կետերում նշված համանման մասերը, ապա նիշերն ունեն այնպիսի չափսեր, որոնք ապահովում են թռչող սարքի արագ ճանաչելիությունը:

10. Տառային նշանակման համար օգտագործվում են լատինական այբուբենի մեծատառերը` առանց գեղազարդման:

11. Յուրաքանչյուր պայմանանշանի լայնքը (բացի 1 թվից) և միացման գծիկի երկարությունը կազմում են պայմանանշանի բարձրության երկու երրորդը:

12. Բոլոր պայմանանշանները և միացման գծիկներն արվում են հոծ գծերով և այնպիսի գույնով, որն ապահովում է լավ ցայտագունություն հիմնագույնի (ֆոնի) հետ: Գծերի հաստությունը կազմում է պայմանանշանի բարձրության մեկ վեցերորդը:

13. Յուրաքանչյուր պայմանանշան անջատվում է նախորդ կամ հաջորդ պայմանանշանից այն հեռավորությամբ, որը կազմում է պայմանանշանի լայնքի մեկ չորրորդից ոչ պակաս: Միացման գծիկը համարվում է առանձին պայմանանշան:

14. Քաղաքացիական օդանավերի վրա ֆյուզելյաժի քթամասի երկու կողմերից կարող են նշագծվել օդանավի տեսակի նշումները և գերատեսչական պատկանելության տարբերիչ նշանները:

15. Օդանավի ներկումը պետք է համապատասխանի օդանավի Գրանցման Սերտիֆիկատում նշված շահագործողի ներկման սխեմային` բացառությամբ Կոմիտեի կողմից թույլատրված առանձին դեպքերի` մասնավորապես օդանավի տեղափոխման, այլ շահագործողի փոխանցման դեպքերի և այլն: Օդանավի ներկման բոլոր փոփոխությունները շահագործողի կողմից պետք է ներկայացվեն Կոմիտե` շահագործողի սերտիֆիկատի նկարագրման մեջ փոփոխություն կատարելու համար:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
22.11.2022
N 5-Ն
Հրաման