040.0737.110602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2002 թվականի N 737-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1316 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
մայիսի 23-ի N 737-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|Բյուջետային| Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |Հանրապետության 2002 |
|գործառական |տնտեսագիտական դասակարգման |թվականի պետական բյուջեի |
|դասակարգման|հոդվածների ֆինանսավորվող |մասին» ՀՀ օրենքի N 1 |
|___________|ծրագրերի և դրանք իրականացնող |հավելվածում և |
|խմբի |ենթա-|մարմինների անվանումները |փոփոխություններ ՀՀ |
| N |խմբի | |կառավարության 2002 թվականի|
| | N | |փետրվարի 25-ի N 172 |
| | | |որոշման N 5 հավելվածում |
| | | |(փակագծերում պակասեցում) |
| | | |__________________________|
| | | | ինն ամիս | տարի |
|_____|_____|__________________________________|___________|______________|
|04 |03 |04. Տարրական դասարանների |11000.0 |25000.0 |
| | |աշակերտներին անվճար դասագրքերով | | |
| | |ապահովում | | |
| | |ՀՀ կրթության և գիտության | | |
| | |նախարարություն | | |
|_____|_____|__________________________________|___________|______________|
| | |այդ թվում` | | |
| | |ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային |11000.0 |25000.0 |
| | |վճարներ | | |
|_____|_____|__________________________________|___________|______________|
|04 |04 |01. Հատուկ ընդհանուր կրթական |5000.0 |11000.0 |
| | |հիմնարկների պահպանում | | |
| | |ՀՀ կրթության և գիտության | | |
| | |նախարարություն | | |
|_____|_____|__________________________________|___________|______________|
| | |այդ թվում` | | |
| | |սննդամթերք |5000.0 |11000.0 |
|_____|_____|__________________________________|___________|______________|
|07 |09 |01. Սպորտային միջոցառումներ |(16000.0) |(36000.0) |
| | |ՀՀ մշակույթի, երիտասարդության | | |
| | |հարցերի և սպորտի նախարարություն | | |
|_____|_____|__________________________________|___________|______________|
| | |այդ թվում` | | |
| | |այլ ծառայությունների ձեռքբերման |(16000.0) |(36000.0) |
| | |ծախսեր | | |
._________________________________________________________________________.