ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 հոկտեմբերի 2022 թվականի N 3471-Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՅՏԻ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) Բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի` 2011 թվականի սեպտեմբերի 14-ի «Բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2022 թ. հոկտեմբերի 31
ք. Երևան Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավարի`
2022 թվականի հոկտեմբերի 31-ի
N 3471-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական հաշվառման (այսուհետ` Հաշվառում), հաշվառման վկայականի տրամադրման, վերահաշվառման, հաշվառման կասեցման և գրանցամատյանի վարման կարգի (այսուհետ` Կարգ) հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն Կարգի համաձայն` բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող Անձանց հաշվառման, հաշվառման վկայականի (այսուհետ` Վկայական) տրամադրման, հաշվառման գրանցամատյանի (այսուհետ` Գրանցամատյան), այդ թվում` էլեկտրոնային տարբերակի վարման ու պահպանման, վերահաշվառման, հաշվառման կասեցման գործընթացներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) իր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների միջոցով:
3. Հաշվառումը նպատակաուղղված է (վերահսկողության նպատակով) Անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, դասակարգմանը, պահպանմանը, թարմացմանը և օգտագործմանը:
4. Սույն կարգով սահմանված դրույթները չեն կիրառվում այն բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների փոքր քանակների նկատմամբ, որոնք նախատեսված են վերջինիս սեփականատիրոջ կամ ստացողի կողմից ոչ արդյունաբերական և ոչ առևտրային նպատակներով սպառման համար կամ փոխադրման ընթացքում սպառման համար, եթե առկա չէ վնասակար օրգանիզմների տարածման ռիսկ:
5. Բուսասանիտարական հաշվառման գործընթացը` բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրումը, գրանցամատյանում գրանցումը, էլեկտրոնային բազայում մուտքագրումն իրականացվում է անվճար:
2. ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվառման համար բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող, արտահանող, արտադրող, փոխադրող, իրացնող, վերամշակող, պահեստավորող Անձինք Տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանում են ներկայացնում սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև N 1) բուսասանիտարական հաշվառման հայտը (այսուհետ` Հայտ):
7. Հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը և հայրանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը.
2) իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը.
3) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) գործունեության տեսակը(ները).
5) գործունեության առարկան(ները).
6) քանակը` արտադրության դեպքում (հա, կգ, հատ, լիտր և այլն).
7) հայտի ներկայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ստորագրությունը:
8. Հաշվառման համար ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են անձնագրի պատճենը:
9. Արտադրող, վերամշակող, պահեստավորող Անձինք ներկայացնում են նաև գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները:
10. Հայտը և սույն Կարգով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո Տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանման տեսուչը (այսուհետ` Տեսուչ) ներմուծող, արտահանող, արտադրող, պահեստավորող, փոխադրող, իրացնող և վերամշակող Անձանց անմիջապես տալիս է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 2) հաշվառման վկայական` 3 տարի ժամկետով: Տեսուչը ներկայացված տվյալները մուտքագրում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 3) գրանցամատյանում, իսկ առկայության և գործարկման դեպքում էլեկտրոնային բազայում:
11. Հայտում քանակը դաշտը լրացվում է միայն արտադրողների կողմից:
12. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Տեսուչները նախորդ ամսում հաշվառված Անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են Տեսչական մարմին` մինչև բազայի էլեկտրոնային համակարգի ստեղծումը և գործարկումը:
13. Հաշվառված Անձանց մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:
14. Վերահաշվառում կատարվում է, եթե`
1) հաշվառման վկայականի ժամկետը լրացել է, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը.
2) մինչև 3 տարին լրանալը գործունեության տեսակի կամ առարկայի փոփոխություն է կատարվել, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը:
15. Վերահաշվառումը կատարվում է սույն կարգով սահմանված հաշվառման ընթացակարգով:
16. Հաշվառումը կասեցվում է, եթե Անձը դադարեցրել է իր գործունեությունը և այդ նպատակով դիմել է Տեսուչին ու լրացրել է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև N 1) հայտը:
3. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Գրանցամատյանում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) գրանցամատյանում Անձի հաշվառման հերթական համարը.
2) հաշվառման չկրկնվող համարը.
3) Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.
5) ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը.
6) գործունեության իրականացման վայրը.
7) գործունեության տեսակը.
8) գործունեության առարկան.
9) քանակը` արտադրության դեպքում.
10) հեռախոսահամարը, էլ փոստը:
18. Գրանցամատյանը լրացվում է բուսասանիտարական հաշվառման նպատակով Անձանց կողմից լրացված հայտի հիման վրա և ներառվում է հայտում և հաշվառման վկայականում առկա տեղեկատվությունը համապատասխան սյունակներում:
19. 1-ին սյունակում լրացվում է Անձի հաշվառման հերթական համարը:
20. 2-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման չկրկնվող համարը:
21. 3-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը:
22. 4-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է անունը, ազգանունը հայրանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը:
23. 5-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է նրա բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը:
24. 6-րդ սյունակում լրացվում են գործունեության իրականացման վայրի վերաբերյալ տվյալներ:
25. 7-րդ սյունակում լրացվում է գործունեության տեսակը, որով զբաղվում է Անձը:
26. 8-րդ սյունակում լրացվում են այն տեսակի գյուղատնտեսական ապրանքների անվանումները, որոնց հետ է կապված Անձի գործունեությունը (գործունեության առարկան):
27. 9-րդ սյունակում լրացվում են քանակական տվյալները` արտադրության դեպքում (հա, կգ, հատ, լիտր և այլն):
28. 10-րդ սյունակում լրացվում է Անձի հեռախոսահամարը և էլ. փոստը
29. Անձի հաշվառման չկրկնվող համարը այլ Անձի չի տրամադրվում:
4. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30. Հաշվառման վկայականում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) հաշվառման չկրկնվող համարը.
2) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը.
3) իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.
4) գործունեության տեսակը(ները).
5) գործունեության առարկան(ները).
6) գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
7) քանակը (արտադրության դեպքում).
8) հաշվառման վկայականը տրամադրող ստորաբաժանման անվանումը, պաշտոնատար անձի անունը, ազգանունը:
9) հաշվառման վկայականի գործողության ժամկետը:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավարի`
2022 թվականի հոկտեմբերի 31-ի
N 3471-Ն հրամանի
ՁԵՎ N 1
ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՅՏ ___________________ ________________________
Տարին, ամիսը, ամսաթիվը
1. Անձնական տվյալներ
______________________________________________________________________
______________________________________________________________________
Ֆիզիկական անձի Ա.Ա.Հ., բնակության և գործունեության իրականացման վայրը
______________________________________________________________________
______________________________________________________________________
Իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը
Անձնագրի պատճենը [] (ֆիզիկական անձանց համար)
Պետական գրանցման համարը _______________ (իրավաբանական անձանց համար)
Գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը (արտադրող, վերամշակող, պահեստավորող անձի դեպքում) []
Հեռախոսը __________________________ _____________________
Էլ. փոստը _______________________________________________
Խնդրում եմ
[] հաշվառել ____ [] վերահաշվառել ________ [] հաշվառումը կասեցնել--
2. Ծավալվող գործունեությունը 2.2. Գործունեության առարկան
[] միրգ (մասնավորապես`)
2.1. Գործունեության տեսակը [] բանջարեղեն (մասնավորապես`)
[] Արտադրող [] բաց գրունտ [] ջերմոց [] հացահատիկ (մասնավորապես`)
[] իրացնող [] կարտոֆիլ (մասնավորապես`)
[] փոխադրող [] սերմանյութ (մասնավորապես`)
[] ներմուծող [] տնկանյութ (մասնավորապես`)
[] արտահանող [] փայտանյութ (մասնավորապես`)
[] վերամշակող [] ծաղիկ (մասնավորապես`)
[] պահեստավորող [] պեստիցիդ (մասնավորապես`)
[] ագրոքիմիկատ (մասնավորապես`)
[] այլ (մասնավորապես`)
3. Քանակը` արտադրության դեպքում (հա, կգ, հատ, լիտր և այլն)____________
_______________________________________________________________________
4. Այլ նշումներ
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
__________________________ ___________________ _____________________
ղեկավար (սեփականատեր) ստորագրություն անունը, ազգանունը
5. Հայտի ներկայացման տարին, ամիսը, ամսաթիվը____________________________
ՁԵՎ N 2
(նկար) ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
_________________________________________
ՎԿԱՅԱԿԱՆ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՉԿՐԿՆՎՈՂ ՀԱՄԱՐ N____________
_______________________________________________________________________
ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը
_______________________________________________________________________
իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը
_______________________________________________________________________
գտնվելու վայրը
_______________________________________________________________________
գործունեության տեսակ(ներ)
_______________________________________________________________________
գործունեության առարկա(ներ)
_______________________________________________________________________
քանակը (ներ)
Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________
........................ տեսուչ .................... ................
(ստորաբաժանման անվանումը) (անուն, ազգանուն) (ստորագրություն)
Ուժի մեջ է մինչև ______ ________
ՁԵՎ N 3
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
._________________________________________________________________________.
|Հ/հ|Հաշ- |Հաշ- |Ֆիզիկա- |Ֆիզիկա- |Գործու-|Գործու-|Գործու-|Քանա-|Հեռա- |
| |վառման|վառման|կան անձի|կան անձի|նեու- |նեու- |նեու- |կը` |խոսա- |
| |չկր- |տարին,|դեպքում`|դեպքում`|թյան |թյան |թյան |Արտա-|համարը,|
| |կնվող |ամիսը,|անունը, |բնակու- |իրակա- |տեսակը |առարկան|դրու-|էլ. |
| |համարը|ամսա- |հայրա- |թյան |նացման | | |թյան |փոստը |
| | |թիվը |նունը, |վայրը, |վայրը | | |դեպ- | |
| | | |ազգա- |իրավա- | | | |քում | |
| | | |նունը, |բանական | | | | | |
| | | |իրավա- |անձի | | | | | |
| | | |բանական |դեպքում`| | | | | |
| | | |անձի |գտնվելու| | | | | |
| | | |դեպքում`|վայրը | | | | | |
| | | |լրիվ | | | | | | |
| | | |անվա- | | | | | | |
| | | |նումը | | | | | | |
|___|______|______|________|________|_______|_______|_______|_____|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|______|______|________|________|_______|_______|_______|_____|_______|
|___|______|______|________|________|_______|_______|_______|_____|_______|
._________________________________________________________________________.
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Պաշտոնական հրապարակման օրը` 4 նոյեմբերի 2022 թվական: