Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ...

 

 

040.0670.010602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2002 թվականի N 670

 

i

«ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարի նպատակ» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 23-ի «Ֆրանսիայի «ASPA» - «Հայ մարտիկների օժանդակ մարմին» կազմակերպության ֆինանսավորմամբ «Բարի նպատակ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից 2001-2002 թվականներին իրականացվող «Հոգ Հայաստանին» ծրագրի մասին» N Մ-144 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Բարի նպատակ» բարեգործական հասարակական կազմակերպությանը փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում 2002 թվականի մայիսի 10-ի C 7494 բեռնամաքսային հայտարարագրով «Բետադին» դեղամիջոցի, մանկական հագուստեղենի, կոշիկի և գրենական պիտույքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 174481 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2002
N 670
Որոշում