Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՆ-Ի ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՆ-Ի ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅ ...

 

 

040.0669.010602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2002 թվականի N 669

 

i

ԱՄՆ-Ի ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մարտի 23-ի «ԱՄՆ-ի «Վերջին օրերի սրբերի» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի ֆինանսավորմամբ «Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության 2001 թվականի ծրագրերի մասին» N Մ-78 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով ԱՄՆ-ի վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությանը փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում 2002 թվականի C 6162, C 6175 և C 6199 բեռնամաքսային հայտարարագրերով օգտագործված հագուստեղենի, դպրոցական պարագաների, հիգիենիկ պարագաների, կաթի փոշու և այլ պարագաների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 5093103 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2002
N 669
Որոշում