Սեղմել Esc փակելու համար:
ԳՈԳԱՐԱՆԻ «ԶԱՐԹՈՆՔ» ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈԳԱՐԱՆԻ «ԶԱՐԹՈՆՔ» ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱ ...

 

 

040.0666.010602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2002 թվականի N 666

 

i

ԳՈԳԱՐԱՆԻ «ԶԱՐԹՈՆՔ» ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գոգարանի «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 23-ի «Շվեյցարական ԿԱԶԱ մարդասիրական հիմնադրամի և Գոգարանի «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից 2001 թվականին համատեղ իրականացվող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գոգարան գյուղի դպրոցի կառուցման և կահավորման ծրագրի մասին» N Մ-151 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Գոգարանի «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամին (ՀՀ, Լոռու մարզ, գ. Գոգարան, ՀՎՀՀ` 06926179) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում «ՆԱՆԱ-ԱՐ» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՀ, քաղ. Ախուրյան, Ախուրյանի խճ., 1ա, ՀՎՀՀ` 05801666) 2002 թվականի մարտի 28-ի N 7-1 շինմոնտաժային աշխատանքների ընդունման ակտով կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 1957000 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2002
N 666
Որոշում