040.0664.010602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2002 թվականի N 664
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից իրականացվող «Կովկասի խոշոր քաղաքների սեյսմիկ ռիսկը: Ռիսկի կառավարման միջոցները» ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի` դեկտեմբերի 12-ի «ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության» ենթածրագրի սահմաններում ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից 2001-2002 թվականներին իրականացվող «Կովկասի խոշոր քաղաքների սեյսմիկ ռիսկը: Ռիսկի կառավարման միջոցները» ծրագրի մասին» N Մ-408 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով փոխհատուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը «Բևեռ կոմպյուտեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01822135) հետ 2002 թվականի ապրիլի 17-ին կնքված պայմանագրով նախատեսված 1414530 դրամ ընդհանուր արժեքով անընդհատ սնուցման սարքով համակարգչի, լազերային և գունավոր տպիչների ձեռքբերման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 235755 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից: