Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ...

 

 

040.0636.310502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2002 թվականի N 636

 

i

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով անհատույց ստացված բեռը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մարտի 11-ի «ԱՄՆ-ի «Հայ օգնության միություն» բարեգործական կազմակերպության կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի մասին» N Մ-006 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե կետով սահմանված կարգով «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ` 01512885) փոխհատուցել 2002 թվականի մայիսի 14-ի N C 7695 բեռնամաքսային հայտարարագրի հիման վրա 29029000 դրամ ընդհանուր մաքսային արժեքով օգտագործված հագուստեղենի և այլ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 6247040 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.2002
N 636
Որոշում