Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱ ՍՈՎԻ ԴԵՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱ ՍՈՎԻ ԴԵՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ...

 

 

040.0586.170502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2002 թվականի N 586

 

i

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱ ՍՈՎԻ ԴԵՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միջազգային ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գյուղատնտեսական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մարտի 29-ի «Եվրոհամայնքի Հումանիտար գրասենյակի (ECHO) ֆինանսավորմամբ «Միջազգային ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրի մասին» N Մ-027 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով փոխհատուցել «Միջազգային ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին «Մակիչ և Մաջո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՀՎՀՀ` 09808818), 2002 թվականի մարտի 11-ին կնքված NN 12 և 13 պայմանագրերով նախատեսված, 21494900 դրամ արժողությամբ պարարտանյութի և թունաքիմիկատների ձեռքբերման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 4298980 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.05.2002
N 586
Որոշում