040.0585.170502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2002 թվականի N 585
i
«ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նորարար փորձառական արվեստի կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2000 թվականի օգոստոսի 2-ի «Ամերիկայի Նորարար փորձառական արվեստի հայկական կենտրոնի, ԱՄՆ-ում հանգանակված գումարների ֆինանսավորմամբ նորարար փորձառական արվեստի կենտրոնի կողմից 2000-2003 թվականների ընթացքում իրականացվող ծրագրի մասին» N Մ-201 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Նորարար փորձառական արվեստի կենտրոն» հիմնադրամին (ՀՎՀՀ` 02521085) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում ստորև նշված կապալառու կազմակերպությունների կողմից 13693317 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների կատարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 2738663 դրամ գումարը, այդ թվում`
ա) «Սերպանտին» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՎՀՀ` 03802018) 2002 թվականի ապրիլի 2-ին կնքված պայմանագրի հիման վրա 12428317 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների կատարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 2485663 դրամ գումարը.
բ) «Սեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00003369) 2002 թվականի ապրիլի 3-ին կնքված պայմանագրի հիման վրա ալյումինե դռների և պատուհանների պատրաստման ու տեղադրման 1265000 դրամ արժողությամբ աշխատանքների կատարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 253000 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 17-ից: