040.0543.150502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2002 թվականի N 543
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հրեական կրոնական համայնքի կողմից 2002 թվականի ընթացքում իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի հրեական կրոնական համայնքի կողմից 2002 թվականի ընթացքում իրականացվող ծրագրի մասին» N Մ-011 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Հայաստանի հրեական կրոնական համայնքին (ՀՀ, քաղ. Երևան, Նար-Դոսի 23, ՀՎՀՀ` 00409587) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների և բեռի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 568029 դրամ գումարը, այդ թվում`
ա) «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության «Կենտրոն» մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Մյասնիկյան 5/1, ՀՎՀՀ` 01520882), 1999 թվականի հունիսի 5-ին կնքված պայմանագրով նախատեսված, բարեգործական, ճաշարաններին էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 168000 դրամ գումարը.
բ) «Նետսիս» ՀՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Զաքիյան 3, բն. 28, ՀՎՀՀ` 02550786), 2001 թվականի փետրվարի 14-ին կնքված N Ի02Ա07 պայմանագրով նախատեսված, «Ինտերնետ» ցանցի ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 120000 դրամ գումարը.
գ) «Արմֆարմացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Պուշկինի 56, ՀՎՀՀ` 02505735), 1999 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրով նախատեսված, դեղերի գնման (անհատույց բաշխելու համար) դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 180000 դրամ գումարը.
դ) 2002 թվականի ապրիլի 11-ի N C 5665 մաքսային հայտարարագրի հիման վրա 459653 դրամ ընդհանուր մաքսային արժեքով բեռների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 100029 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից: