Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿ ...

 

 

040.0542.150502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2002 թվականի N 542

 

i

ԱՄԵՐԻԿԱՅԻ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից 2002 թվականին իրականացվող ծրագրի մասին» N Մ-416 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղին (ՀՀ, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում «Վտակ» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աթարբեկյան 57/19, բն. 117, ՀՎՀՀ` 01503094), 2001 թվականի հոկտեմբերի 16-ին կնքված N 03/2001 պայմանագրով նախատեսված, Գյումրու Օյունջյանի անվան կրթահամալիրի ննջարանային մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 553500 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2002
N 542
Որոշում