Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՆ-Ի «ՀԱՅԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՆ-Ի «ՀԱՅԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱ ...

 

 

040.0540.150502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2002 թվականի N 540

 

i

ԱՄՆ-Ի «ՀԱՅԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի «Հայերին բժշկական օգնություն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «ԱՄՆ-ի «Հայերին բժշկական օգնություն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Օգնություն հայոց բանակին» ծրագրի մասին» N Մ-454 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով ԱՄՆ-ի «Հայերին բժշկական օգնություն» ընկերության հայաստանյան մասնաճյուղին (ՀՎՀՀ` 01514701) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում 2002 թվականի ընթացքում նախատեսվող 870000000 դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքների (մատուցվող ծառայությունների) դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 174000000 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2002
N 540
Որոշում