040.0495.110502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2002 թվականի N 495
i
«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱԳԱՊԵ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի բարեգործական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2000 թվականի հուլիսի 13-ի «ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Միացյալ մեթոդիստական եկեղեցու կողմից և առանձին անհատների ու հաստատությունների ֆինանսավորմամբ «ԱԳԱՊԵ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից 2000- 2004 թվականներին իրականացվող ծրագրերի մասին» N Մ-160 որոշման 1-ին կետով որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «ԱԳԱՊԵ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղին փոխհատուցել 20210281 դրամ արժեքով խառը ապրանքների ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 3402005 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից: