040.0493.110502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2002 թվականի N 493
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում համապատասխանաբար կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի, Գարեգին Նժդեհի երկերի երկհատորյակի տպագրության և քաղաքացիներից անձնական արխիվների գնման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացնել 6431.8 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
մայիսի 11-ի N 493 որոշման
ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |Հանրապետության 2002 |
|գործառական |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |թվականի պետական բյուջեի |
|դասակարգման|իրականացնող մարմինների |մասին» ՀՀ օրենքի N 1 |
|___________|անվանումները |հավելվածում և |
|խում-|ենթա-| |փոփոխություններ ՀՀ |
|բը |խում-| |կառավարության 2002 թվականի|
| |բը | |փետրվարի 25-ի N 172 |
| | | |որոշման N 5 հավելվածում |
| | | |__________________________|
| | | | 1-ին | 9 ամիս | տարի |
| | | |կիսամյակ| | |
|_____|_____|__________________________________|________|________|________|
| 01 |07 |7. Պետական արխիվների պահպանում |(2555.0)|(6413.8)|(6413.8)|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր | | | |
| | |արխիվային գործի վարչություն *) | | | |
|_____|_____|__________________________________|________|________|________|
| 14 |06 |08. ՀՀ կառավարության պահուստային |2555.0 |6413.8 |6413.8 |
| | |ֆոնդ | | | |
| | |ՀՀ կառավարություն **) | | | |
._________________________________________________________________________.
*) Փոփոխությունը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով:
**) Փոփոխությունը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
մայիսի 11-ի N 493 որոշման
ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ` «ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ» ՀԱՆԴԵՍԻ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԵՐԿԵՐԻ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| |1-ին կիսամյակ| 9 ամիս | Տարի |
|____________________________________|_____________|_________|____________|
|«Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի|444.0 |444.0 |444.0 |
|տպագրության համար *) | | | |
|____________________________________|_____________|_________|____________|
|Գարեգին Նժդեհի երկերի երկհատորյակի | - |3858.8 |3858.8 |
|տպագրության համար *) | | | |
|____________________________________|_____________|_________|____________|
|Քաղաքացիներից անձնական արխիվների |2111.0 |2111.0 |2111.0 |
|գնման համար **) | | | |
|____________________________________|_____________|_________|____________|
| Ընդամենը |2555.0 |6413.8 |6413.8 |
._________________________________________________________________________.
*) Հատկացումը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:
**) Հատկացումը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերում» հոդվածով: