Սեղմել Esc փակելու համար:
«ՀԻԼՖՍՎԵՐՔ ԱՎՍՏՐԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԻԼՖՍՎԵՐՔ ԱՎՍՏՐԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Բ ...

 

 

040.0441.230402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2002 թվականի N 441

 

i

«ՀԻԼՖՍՎԵՐՔ ԱՎՍՏՐԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հիլֆսվերք Ավստրիա» բարեգործական կազմակերպության ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ «Հիլֆսվերք Ավստրիա» բարեգործական կազմակերպության կողմից Գյումրիի N 40 դպրոցին կից մարզադահլիճի կառուցման ծրագրի մասին» N Մ-286 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Հիլֆսվերք Ավստրիա» բարեգործական կազմակերպությանը փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում 2002 թվականի փետրվարի 5-ի N C 1680 մաքսային հայտարարագրի հիման վրա 3107584 դրամ ընդհանուր մաքսային արժեքով մարզային գույքի և սարքավորումների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված արժեքի հարկի` 621517 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2002
N 441
Որոշում