040.0392.110402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2002 թվականի N 392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 23-ի «Հողերի կատեգորիան փոփոխելու մասին» N 47 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման վեցերորդ կետում «1052,9» և «929,8» թվերը համապատասխանաբար փոխարինել «1044,15» և «921,05» թվերով.
բ) «28,1 հեկտար անօգտագործելի» բառերից հետո լրացնել «և Մարտունու անտառտնտեսության անտառային ֆոնդի վարելահողերից 8,75 հեկտար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 11-ից: