Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 10 ...

 

 

040.0390.110402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2002 թվականի N 390

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1037 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունները սահմանազատելու մասին» N 1037 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի 3-րդ պարբերությունը «տրված տեղեկանքի հիման վրա» բառերից հետո լրացնել «պինդ» բառով.

բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման համար սահմանված կարգով թույլտվությունների (արտոնագրերի) տրամադրումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ հայտարարելը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.04.2002
N 390
Որոշում