040.0376.100402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2002 թվականի N 376
i
ԳՈԳԱՐԱՆԻ «ԶԱՐԹՈՆՔ» ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գոգարանի «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 23-ի «Շվեյցարական ԿԱԶԱ մարդասիրական հիմնադրամի և Գոգարանի «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից 2001 թվականին համատեղ իրականացվող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գոգարան գյուղի դպրոցի կառուցման և կահավորման ծրագրի մասին» N Մ-151 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Գոգարանի «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամին (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, գ. Գոգարան, ՀՎՀՀ` 06926179) փոխհատուցել բարեգործական ծրագրի շրջանակներում «ՆԱՆԱ-ԱՐ» արտադրական կոոպերատիվի կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Ախուրյան, Ախուրյանի խճուղի 1ա, ՀՎՀՀ` 05801666) 2002 թվականի մարտի 7-ի NN 6-1 և 6-2 շինմոնտաժային աշխատանքների ընդունման ակտերին համապատասխան կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 2812000 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից: