Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱԶԱ» ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱԶԱ» ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐ ...

 

 

040.0375.100402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2002 թվականի N 375

 

i

«ԿԱԶԱ» ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 28-ի «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից Երևանի N 22 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի մասնակի վերանորոգման ծրագրի մասին» N Մ-393 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամին (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թումանյան 24, բն. 5, ՀՎՀՀ` 02554941) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում «Փայտփորիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, ՀՎՀՀ` 04713636) 2002 թվականի մարտի 11-ի N 3-1 շինմոնտաժային աշխատանքների ընդունման ակտին համապատասխան կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1414000 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2002
N 375
Որոշում