Սեղմել Esc փակելու համար:
«ՕԹԵՎԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՔՐԻՍՏՈՆԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕԹԵՎԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈ ...

 

 

040.0374.100402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2002 թվականի N 374

 

i

«ՕԹԵՎԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մարտի 11-ի «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն հասարակական կազմակերպության կողմից իրականացվող շինարարական ծրագրի մասին» N Մ-008 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ` 02504655) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում` ստորև նշված կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 13892486 դրամ գումարը, այդ թվում`

ա) «Շինարար-1» արտադրական կոոպերատիվի կողմից (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, ՀՎՀՀ` 03508338) կատարված 2001 թվականի դեկտեմբերի 13-ի N 11-01 պայմանագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լուկաշին ավանի նախկին սովխոզ-տեխնիկումի հանրակացարանը բնակելի շենքի վերափոխելու-վերակառուցելու շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 10993276 դրամ գումարը.

բ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության «Բազմաղբյուր» մասնաճյուղի կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Արմավիր, Շահումյան 2, ՀՎՀՀ` 02509667) կատարված 2001 թվականի դեկտեմբերի 4-ի N 10-01 պայմանագրով նախատեսված Արմավիր քաղաքում բնակելի շենքի (24 բնակարանով) պոմպակայանի կառուցման և պոմպի տեղադրման աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 83334 դրամ գումարը.

գ) «Արամ-97» արտադրական կոոպերատիվի կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Հրազդան, Ջրառատ թաղ., 85, ՀՎՀՀ` 03009362) կատարված 2001 թվականի սեպտեմբերի 13-ի N 07-01 պայմանագրով նախատեսված Հրազդան քաղաքում բնակելի շենքի (24 բնակարանով) ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 235680 դրամ գումարը.

դ) «Շինարար-1» արտադրական կոոպերատիվի կողմից (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, ՀՎՀՀ` 03508338) կատարված 2001 թվականի հոկտեմբերի 26-ի N 08-01 պայմանագրով նախատեսված Աբովյան քաղաքում 200 փախստական ընտանիքով բնակեցված շենքի տանիքածածկման աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1293060 դրամ գումարը.

ե) «Նաիրիշին» բաց բաժնետիրական ընկերության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Եղվարդ, արտադրական հանգույց, ՀՎՀՀ` 03300835) կատարված 2001 թվականի նոյեմբերի 27-ի N 09-01 պայմանագրով նախատեսված 51 փախստական ընտանիքով բնակեցված Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հանրակացարանում ներքին ջրամատակարարման և կոյուղու մասնակի վերանորոգման աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1287136 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2002
N 374
Որոշում