040.0358.080402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2002 թվականի N 358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ` հանրապետությունում ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների կայացման, գյուղական համայնքներում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման մասով, և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (այդ թվում` համատիրությունների) կայացման մասով, «Համատիրությունների մասին», «ՏԵղական ինքնակառավարման մասին» ու «Ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումից հետո երկամսյա ժամկետում մշակել հանրապետությունում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (այդ թվում` համատիրությունների) և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների կայացման, գյուղական համայնքներում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման համալիր ծրագիրը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից: