Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐ ...

 

 

040.0349.080402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2002 թվականի N 349

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի N 329 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմում`

ա) «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ստանդարտացման և սերտիֆիկացման հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական քաղաքականության վարչության տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ» բառերով.

բ) «ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածաշրջանային մաքսատների և մաքսային կետերի աշխատանքների կազմակերպման տեսչական վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային կարգավորման վարչության պետ» բառերով.

գ) «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ստանդարտացման, սերտիֆիկացման և մտավոր սեփականության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնտեսական քաղաքականության և տեղեկատվական-վերլուծական վարչության պետի տեղակալ» բառերով.

դ) «ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

ե) «Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2002
N 349
Որոշում