040.0337.060402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 2002 թվականի N 337
i
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի փետրվարի 15-ի «ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF) ֆինանսավորմամբ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) կողմից 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող ծրագրի մասին» N Մ-24 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամին փոխհատուցել «Փորձարարական կենտրոններին աջակցություն» ենթածրագրի շրջանակներում «Յունիքոմփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՀՀ, քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 15, ՀՎՀՀ` 01815551), 2002 թվականի փետրվարի 23-ի N 592 հաշիվ- ապրանքագրի հիման վրա, 123563 դրամ արժողությամբ համակարգչային սարքավորումների ձեռքբերման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 20594 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից: