040.0333.060402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 2002 թվականի N 333
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2-ՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 2-րդ վարկային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 7-ի «Արտասահմանյան և տեղական կազմակերպությունների ու անհատ բարերարների մասնակցությունը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 2-րդ ծրագրին բարեգործական որակելու մասին» N Մ-340 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով փոխհատուցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 2-րդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի գյուղի խմելու ջրի ջրագծի կառուցման` 493296 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 82216 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից: