Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱ ...

 

 

040.0332.060402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2002 թվականի N 332

 

i

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի փետրվարի 15-ի «ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF) ֆինանսավորմամբ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) կողմից 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող ծրագրի մասին» N Մ-24 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամին փոխհատուցել ծրագրի շրջանակներում «Յունիքոմփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՀՀ, քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 15, ՀՎՀՀ` 01815551), 2002 թվականի փետրվարի 21-ի N 590 հաշիվ-ապրանքագրի հիման վրա, 129000 դրամ արժողությամբ համակարգչային սարքավորումների ձեռքբերման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 21499 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2002
N 332
Որոշում