040.0329.060402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 2002 թվականի N 329
i
ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 11-ի «Ամերիկացի բարեգործ Ջորջ Սորոսի գրասենյակի ֆինանսավորմամբ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) կողմից 2001 թվականի ընթացքում Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին» N Մ-102 որոշմամբ որակվել են բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտին փոխհատուցել ԲՀԻՕՀՀՄ-ի «Ինտերնետ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Դանմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՀՎՀՀ` 01505307), 2002 թվականի փետրվարի 26-ի N P-1/02 պայմանագրի հիման վրա, 766944 դրամ արժողությամբ համակարգիչների ձեռքբերման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի 127824 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից: