Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊԱՎԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊԱՎԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶ ...

 

 

040.0321.060402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2002 թվականի N 321

 

i

«ԱՊԱՎԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 28-ի «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի և GTZ կազմակերպության ֆինանսավորմամբ «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2001-2002 թվականներին իրականացվող «Առողջության առաջնային պահպանումը Վայոց ձորի և Սյունիքի մարզերի գյուղական համայնքներում» ծրագրի մասին» N Մ-384 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ` 01224959) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում «Կուռամուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերվող դեղորայքի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 420787 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2002
N 321
Որոշում