Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌ ...

 

 

040.0320.060402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2002 թվականի N 320

 

i

ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության բարեգործական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Ամերիկյան «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» կազմակերպության ֆինանսավորմամբ «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» -ի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող 2000-2001 թվականների ծրագրերի մասին» N Մ-207 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով ամերիկյան «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն 73178591 դրամ արժողությամբ «Կոշիկի տուփ» նվերների ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 28364 դրամ գումարը:

(1-ին կետը փոփ. 18.07.02 թիվ 1048-Ա որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2002
N 320
Որոշում