Սեղմել Esc փակելու համար:
«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀՈՒՆԱԿԱՆ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ» ՀԱ ...

 

 

040.0292.290302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2002 թվականի N 292

 

i

«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բժիշկներ առանց սահմանների հունական բաժանմունք» հասարակական միավորման հայաստանյան մասնաճյուղի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մարտի 6-ի «Հունական բժիշկներ առանց սահմանների (MSF-Gr.) հասարակական ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորմամբ «Բժիշկներ առանց սահմանների հունական բաժանմունք» հասարակական միավորման հայաստանյան մասնաճյուղի կողմից Շիրակի մարզում 2001-2002 թվականներին իրականացվող «Սեռավարակակիրների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելում և դեպքային կառավարում» ծրագրի մասին» N Մ-44 որոշման 1-ին կետով որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Բժիշկներ առանց սահմանների հունական բաժանմունք» հասարակական միավորման հայաստանյան մասնաճյուղին փոխհատուցել «Գայանե» արտադրական կոոպերատիվից (ՀՎՀՀ` 01502376) 2002 թվականի փետրվարի 5-ին կնքված MSF -Gr.# 05/02/012 պայմանագրով նախատեսված 3007500 դրամ արժեքով դեղորայքի ձեռքբերման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 501250 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2002
N 292
Որոշում