040.0289.290302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2002 թվականի N 289
i
«ՏԻՄՈԹԵՈՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տիմոթեոս» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Մեծ Բրիտանիայի «Հայկական ծառայություններ» բարեգործական կազմակերպության կենտրոնական գրասենյակի ֆինանսավորմամբ «Տիմոթեոս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2001-2002 թվականներին իրականացվող «Օժանդակություն Երևանի ու Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին, մանկատներին և դպրոցներին» ծրագրի մասին» N Մ-402 որոշման առաջին կետով որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Տիմոթեոս» բարեգործական հասարակական կազմակերպությանը փոխհատուցել 39014509 դրամ արժեքով հագուստի, գրենական պիտույքների, սննդի և այլ ապրանքների ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 7802902 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 29-ից: