040.0288.290302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2002 թվականի N 288
i
«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բժիշկներ առանց սահմանների հունական բաժանմունք» հասարակական միավորման հայաստանյան մասնաճյուղի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մարտի 6-ի «Հունական բժիշկներ առանց սահմանների (MSF - Gr.) հասարակական ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորմամբ «Բժիշկներ առանց սահմանների հունական բաժանմունք» հասարակական միավորման հայաստանյան մասնաճյուղի կողմից Շիրակի մարզում 2001-2002 թվականներին իրականացվող «Սեռավարակակիրների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելում և դեպքային կառավարում» N Մ-44 որոշման առաջին կետով որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Բժիշկներ առանց սահմանների հունական բաժանմունք» հասարակական միավորման հայաստանյան մասնաճյուղին փոխհատուցել 12472993 դրամ արժեքով դեղորայքի և բժշկական պարագաների ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 2494599 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 29-ից: