Սեղմել Esc փակելու համար:
«ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱ ...

 

 

050.0042.080202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2002 թվականի թիվ 42

 

«ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆՈՒՆԻՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ԵՎ IPC GMBH ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 01.08.2001 Թ. ԿՆՔՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով IPC GmbH խորհրդատվական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված տեղական կադրերի վերապատրաստման ուսուցողական միջոցառումների անցկացման ցանկը և ժամանակացույցը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հավանություն տալ «Գերմանահայկական հիմնադրամ» վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անունից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) և IPC GmbH խորհրդատվական ընկերության միջև 01.08.2001 թ. կնքված խորհրդատվական պայմանագրին և դրա մասը կազմող խորհրդատվական աշխատանքների իրականացմանը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 299 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.02.2002
N 42
Որոշում