040.0160.210202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2002 թվականի N 160
ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Երևան քաղաքի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման հետևանքով ազատված` Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Երևանի Դիմիտրովի N 82/2 հասցեում գտնվող N 6 մանկական պոլիկլինիկայի 1300 քառակուսի մետր տարածքն անհատույց օգտագործման հանձնել «Շաքարախտով հիվանդ երեխաների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը` դադարեցնելով նշված տարածքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի իրավունքները:
(1-ին կետը փոփ. 03.07.03 թիվ 804-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) տասնօրյա ժամկետում «Շաքարախտով հիվանդ երեխաների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը.
բ) իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցումը` «Շաքարախտով հիվանդ երեխաների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 21-ից: