Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ԱՋԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.03.2002  -ից մինչեւ     -ը:
 

 

040.0142.180202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2002 թվականի N 142

 

ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի և նկատի ունենալով, որ Երևանի «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան տարածքի` հայտարարված աճուրդային վաճառքը 2001 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին չի կայացել մեկ հայտատուի մասնակցության պատճառով, և հաշվի առնելով այդ հայտատուի` «Միջազգային բիզնես կենտրոն» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից նպաստավոր ներդրումային առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան հողամասերը վարձակալության իրավունքով` առանց մրցույթի տրամադրել «Միջազգային բիզնես կենտրոն» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը անհատական բնակելի տներ և հասարակական նշանակության շենքեր կառուցելու նպատակով:

(1-ին կետն ուժը կորցրել է 20.03.02 թիվ 272 որոշում)

2. Երևանի քաղաքապետին`

ա) «Միջազգային բիզնես կենտրոն» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ.

բ) գոյացած բոլոր վարձավճարներն ուղղել Հյուսիսային պողոտայի և «Կասկադ» համալիրի կառուցապատման ծրագրերի իրականացմանը:

(2-րդ կետն ուժը կորցրել է 20.03.02 թիվ 272 որոշում)

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքներում ընդգրկված պետական սեփականության հողերն աճուրդով վաճառելու մասին» N 463 և 2001 թվականի օգոստոսի 7-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի պայմանները հաստատելու մասին» N 716 որոշումները` «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան հատվածի մասով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.2002
N 142
Որոշում