Սեղմել Esc փակելու համար:
2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎ ...

 

 

040.0113.070202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2002 թվականի N 113

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սոցիալական աջակցության հասցեականության մեծացման և 2002 թվականի աղքատության ընտանեկան նպաստի ու միանվագ դրամական օգնության վճարման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ժամանակավորապես կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգի մասին» N 350 որոշման 5-րդ կետի, այդ որոշմամբ հաստատված կարգի 1-ին գլխի 6-րդ և 7-րդ կետերի և 5-րդ գլխի դրույթների գործողությունը:

(1-ին կետն ուժը կորցրել է 15.04.02 թիվ 407 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի վերաբերյալ և աղքատության ընտանեկան նպաստի ու միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ամսական չափն ըստ մարզերի` հաշվի առնելով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված նպաստառու ընտանիքների թիվն ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար հատկացված ֆինանսական միջոցները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2002 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով 2002 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն ու սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տնտեսական ծախսերի և գործուղումների համար նախատեսված գումարների առաջնահերթ ֆինանսավորմամբ:

i

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մինչև 2002 թվականի փետրվարի 12-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրել տեղեկատվություն կենսաթոշակառուների մասին` նշելով վերահաշվարկված կենսաթոշակների չափը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 12-ի «Բազային կենսաթոշակի և յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափերը սահմանելու մասին» N 1092 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2002
N 113
Որոշում