040.0084.300102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2002 թվականի N 84
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 415 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 15-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգևորականներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու և զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 415 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետից հանել`
«Մասիս սարկավագ Իսայան (ծնվ.` 1978 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ)»,
«Վաչագան սարկավագ Ղազարյան (ծնվ.` 1977 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ)»,
«Համբարձում ուրարակիր Նազարյան (ծնվ.` 1977 թ., Արտաշատի տարածքային զինկոմիսարիատ)» տողերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից: