040.0071.290102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2002 թվականի N 71
ՏԱՐԱԾՔ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` 494 քառակուսի մետր տարածքը և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը` 288 քառակուսի մետր տարածքն ու այդ տարածքում տեղադրված սարքավորումները` 8495 հազար դրամ ընդհանուր արժեքով (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով 17323,3 հազ. դրամ գնահատված տարածքների արժեքի 40 տոկոսը` գումարած 1809,6 հազար դրամ արժեքով սարքավորումների գնահատված արժեքը), սահմանված կարգով օտարել «Հիտեքս Պլաստիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Հիտեքս Պլաստիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև առուվաճառքի պայմանագրերի սահմանված կարգով կնքումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 29-ից: